2017-ին ԱՄՆ-ն բոլորից շատ է աղտոտում երկրամերձ ուղեծիրը
2017-ին երկրամերձ ուղեծրում տիեզերական աղբի քանակը ավելացել է գրեթե 500 օբյեկտով, ընդ որում դրանցից 298-ը ԱՄՆ-ին է պատկանում, ասվում է ՆԱՍԱ-ի եռամսյակային հաշվետվության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2017-ի հունվարի 4-ից ապրիլի 4-ը ժամանակահատվածում երկրամերձ ուղեծրում հայտնվել է 471 նոր օբյեկտ։ ՀԻմա դրանց ընդհանուր քանակը հասնում է 18 347-ի, դրանցից 4434-ը գործող ու շարքից դուրս եկած արբանյակներ են, 13913-ը՝ հրթիռների աստիճաններ, բլոկներ ու տիեզերական տեխնիկայի բեկորներ։
ՆԱՍԱ-ի տվյալներով,, տիեզերական աղբի ամենամեծ քանակը Ռուսաստանին է բաժին ընկնում ՝ 6501 օբյեկտ, որոնցից 155-ը նոր են։ ԱՄՆ-ն երկրորդ տեղում է՝ 6017 օբյեկտ, 298-ը՝ նոր։ Երրորդ տեղում Չինաստանն է։
Մնացած երկրները առանձնապես չեն ազդել երկրամերձ ուղեծրի աղտոտման մակարդակի վրա։
News.am