Պենտագոնը պատրաստվում է ևս մի քանի հազար զինծառայող գործուղել Աֆղանստան
https://parstoday.ir/hy/news/world-i61114-Պենտագոնը_պատրաստվում_է_ևս_մի_քանի_հազար_զինծառայող_գործուղել_Աֆղանստան
ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը մտադիր է 3-5 հազար զինծառայող գործուղել Աֆղանստան: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 09:05 Asia/Tehran
  • Պենտագոնը պատրաստվում է ևս մի քանի հազար  զինծառայող գործուղել Աֆղանստան

ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը մտադիր է 3-5 հազար զինծառայող գործուղել Աֆղանստան: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ պաշտպանության նախարարի հատուկ գործողությունների հարցերով տեղակալ՝ Թերեզա Վելանը հինգշաբթի օրը Սենատի Զինված ուժերի ծառայությունների կոմիտեի լսումների նիստում ասել է,որ ևս մի քանի հազար զինծառայողների Աֆղանստան գործուղման նպատակը այդ երկրում թալիբների խմբի հետ բախումներին վերջ տալն է:

Ի դեպ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ Աֆղանստանում այդ կազմակերպության երկարատև ներկայության մասին:

Ներկայումս Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ուժերի թիվը հասնում է մոտ 13 հազարի: