Մամուլի տեսություն 05-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i61120-Մամուլի_տեսություն_05_05_2017
Իրանի իսլամական հանրապետության նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 12:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05-05-2017

Իրանի իսլամական հանրապետության նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

«Ղոդս»

Նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

Այսօր երեկոյան կայացել է Իրանի իսլամական հանրապետության նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը: Քննարկվել են քաղաքական ու մշակութային հարցեր:

-----

«Իրան»

Գերմանիայի Պաշտպանության նախարարը չեղարկել է իր այցն ԱՄՆ

 

Անցյալ օրը Գերմանիայի պաշտպանության նախարարը չեղարկել է իր այցն ԱՄՆ ՝ բանակային սպաներից մեկի ձերբակալման հարցը քննարկելու նպատակով: Ֆոն Դրայնն իր այցը չեղյալ է հայտարարել է գերմանացի սպա ՝ Ֆրանկուա Այի ձերբակալմանհ արցը քննարկելու համար: Վերջինս ձերբակալվել է  ռասիստական դրդապատճառներով ահաբեկչական հարձակման համար դավեր հյուսելու փորձի մեջ: Նա եղել է հինգ հոգանոց խմբի անդամ:  Ոստիկանության սպաները նաև ձերբակալված սպայիմոտ հայտնաբերել են  «Մահվան ցուցակը», որտեղ գրված էին ձախակողմյան թևի հակառասիստական ակտիվիստների անուններ:

-----

«Ռեսալաթ»

Լե Պենի զեղջը Եվրամիության համար

 

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին, այդ երկրի Ազգայինճակատի առաջնորդը մտադիր է շահել այդ երկրի քաղաքացիների  ձեռնպահ ձայները: Դա այն դեպքում, երբ հարցումները պարզել են, որ Մաքրոնին հաջողվել է իր կողմը գրավել քվեարկողների 60 տոկոսին: Վերլուծաբանների գերակշիռ մասը Լե Պենին ընտրությունների պարտվողը, սիկ Մաքրոնին Ֆրանսիայի հաջորդ նախագահան են համարում: Սակայն թվում է, թե Լե Պենը չի նահանջել իր ողջ ջանքերն ի գործ է դրել ՝ հաղթանակն ապահովելու համար: Նա ժամանակավորապես հրաժարվել է ԵՄ-ի կազմը լքելու գաղափարից կարևորում է միայն Ֆրանսիայի ներքին տնտեսական հարաբերությունների բարելավման և ազգային դրամական միավորը վերադարձնելու մտքի վրա: Լե Պենն ասել է, որ Ֆրեքսիթը նրա գերակայությունը չէ , սակայն այնուամենայնիվ, եվրոյաի դրամմիավորն ապագայում այլևս կիրառելի  չի լինելու և միմիայն խոշոր ընկերություններն են այն օգտագործելու իրենց գործարքներում:

Լե Պենը քաջ տեղյակ է , որ Ֆրանսիայի բնակչության մեծ մասը դեմ է ԵՄ-ից դուրս գալուն, ուստի որոշել է ժամանակավորապես հրաժարվել այդ մտքից: Առ այսօր Լե Պենը թողել է հակաեվրոպական գործչի տպավորություն , իսկ մեկ օրում կողմնորուշումների փոխելը մշտական բնույթի չի կարող կրել :

-----

«Ալիք»

Կարեն Խանլարյան.«Պարսկալեզու դպրոցի հիմնադրման անհրաժեշտություն է նկատվում արտերկրում»

 

Պարսկալեզու դպրոցի հիմնադրման և դրանց զարգացնելու անհրաժեշտություն է նկատվում արտերկրում: Այդ մասին «Խանե մելաթ»-ի հետ զրույցում նշել է իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր ՝ Դկտ. Կարեն Խանլարյանը:

«Պարսկերեն լեզվի և իրանական մշակույթի պահպանման համար անհրաժեշտ է իրանական մշակույթի և լեզվի խթանումն արտասահմանում ապրող իրանցիների շրջաններում».ասել է նա, նշելով, որ մեծ թվով իրանցիներ ապրում են արտերկրում որոնք օտարացման հիմնախնդրի առջև են կանգնած , հետևաբար պետք է շեշտակի ուշադրություն դարձնել կրթության քանակական ու որակական բարելավմանը:

«Պարսկերեն լեզվի և մշակույթի զարգացումն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դրա կառավարումը վստահել ոչ-կառավարական ՝ինքնավար սեկտորին, թեև կառավարությունն էլ պետք է նապատեսվի միջոցներ և մշակվի ծրագրեր , որոնք կնպաստեն խնդրի լուծմանը.կարևորել է Դկտ. Խանլարյանը: Խանլարյանը հավելելով, որ պետք է պարսկերեն լեզվի տարածումը հանձնել կրթական համակարգերին և դրա լուծման համար օրենքներ սահմանե: Թեև «Սաադի» հիմնադրամն աշխատանքներին և տանում այդ ուղղությամբ:

----

«Իրան»

Թրամփ-Պուտին հեռախոսազրույց

 

Վերջին երկու օրը գերլաված են եղել Կրեմլի համար: Պուտինը մի կողմից հանդիպում էր Մերկելի հետ, մյուս կողմից պատրաստվում էր հյուրընկալել Թուրքիայի նախագահին: Միաժամանակ ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Պուտինը և Թրամփը համաձայնեցին Սիրիայի ճգնաժամին վերջ դնելուն ուղղված համագործակցությունը շարունակելու հարցում: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համաձայնության եկան Սիրիայում լարվածության նվազեցման գոտի ստեղծելու շուրջ: ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահները նաև համաձայնել են ահաբեկչության դեմ պայքարի կողքին, չդադադրեցնել Կորեական թերակղզում և Միջին Արևելքում լարվածությունը մեղմելու հարցում համագործակցության շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը կառուցողական է որակել երկու երկրի նախագահների հեռախոսազրույցը: Թրամփը նաև խոստացել է պատվիրակություն գործուղել մայսին սպասվող Աստանայի բանակցություններին մասնակցելու համար:

-----

tert.am

Աստանայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ նոր հուշագիր է ստորագրվել

 

Սիրիական հիմնախնդրի շուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Աստանայում մայիսի 3-4-ը տեղի ունեցած բանակցային հանդիպումների ընթացքում կազմված հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում:

Նշենք, որ սա Աստանայում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների արդեն չորրորդ փուլն է:

-----

 

armedia.am

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ամրագրեց բանակցային գործընթացի առկայությունը

 

Գրետա Ավետիսյան

Ապրիլի 28-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը, նպատակ էր հետապնդում ճշտել ժամացույցներն ու ևս մեկ անգամ ամրագրել բանակցային գործընթացի առկայությունը: Ակնկալիքներն այս հանդիպումից իսկզբանե մեծ չէին: Ենթադրվում էր, որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու են մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ) կամ ձեռք է բերվելու պայմանավորվածություն նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, ինչի մասին, սակայն, հանդիպումից հետո խոսք անգամ չեղավ: Կողմերը միայն պատրաստակամություն հայտնեցին շարունակել շփումները հանդիպմանը քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:

Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ արտգործնախարարները կարևորեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնց ուղղությամբ, սակայն, որևէ առաջընթաց դեռևս չի գրանցվել: Իսկ պատճառն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է և ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը, ինչը խոչընդոտում է կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը և հետ է մղում քաղաքան բանակցությունները վերսկսելու հնարավորությունը:

Այս առումով առավել արդյունավետ և տրամաբանական կլիներ, եթե թե´ եռակողմ հանդիպման, թե´ համանախագահների հետ մտքերի փոխանակման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հետ կապված միջնորդներից կողմից ցուցաբերվեր առավել կոշտացած դիրքորոշում և մեծացվեր ճնշումը Բաքվի նկատմամբ:

Ամփոփելով պետք է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ կա գործընթաց, որ այդ գործընթացում նախաձեռնողականությունը կրկին պատկանում է Ռուսաստանին և որ ընդհանուր առմամբ խաղաղ բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը կրում են շարունակական բնույթ: