Պատրիարք Գրիգորիոս Գ. Լահամը միացել է պաղեստինցի գերիների հացադուլին
https://parstoday.ir/hy/news/world-i61270-Պատրիարք_Գրիգորիոս_Գ._Լահամը_միացել_է_պաղեստինցի_գերիների_հացադուլին
Արևելյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս Գ. Լահամը, համերաշխություն հայտնելով Իսրայելի ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիներին, միացել է նրանց հայտարարած հացադուլին: Այս մասին հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 14:53 Asia/Tehran
  • Պատրիարք Գրիգորիոս Գ. Լահամը  միացել է պաղեստինցի գերիների հացադուլին

Արևելյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս Գ. Լահամը, համերաշխություն հայտնելով Իսրայելի ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիներին, միացել է նրանց հայտարարած հացադուլին: Այս մասին հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը:

Արևելյան Հռոմի, ներառյալ այժմյան Թուրքիայի, Միջերկրականի որոշ հատվածների, հյուսիսային Եգիպտոսի, հյուսիսային Աֆրիկայի, բռնագրավյալ տարածքների և Հորդանանի որոշ հատվածների  կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս Գ. Լահամը միացել է պաղեստինցի գերիների հացադուլին:

Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիները ապիրիլի 17-ից հացադուլ են հայտարարել  ի նշան  բողոքի իրենց նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքի և իրենց իրավունքների ոտնահարման:

Իսրայելի ռեժիմը պաղեստինցի գերիների պահանջներին ընթացք տալու փոխարեն նրանց ստիպում է վերջ դնել հացադուլին և սկսել ուտել:

Պաղեստինցի գերիների շարժումը Իսրայելի ռեժիմի այդ քայլը որակել է «պաղեստինցի գերիների նկատմամբ մահապատժի նախագիծ»: