Պապ. «Բոլոր ռումբերի մայր» արտահայտության օգտագործումն ամոթալի է
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը հայտարարել է, որ ամոթ է վերջերս Աֆղանստանի արևելյան մի տարածքում փորձարկված ԱՄՆ-ի ռումբի համար «Բոլոր ռումբերի մայր» անվան օգտագործումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանցիսկոս Պապը շաբաթ օրն ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի Վատիկան կատարելիք ուղևորության սեմին հայտարարել է, որ այդ ռումբի անունը լսելով ամոթ է զգում, քանի որ «մոր անունը կյանք է պարգևում, ոչ թե ռումբի նման մահ է սփռում»:
ԱՄՆ բանակն ապրիլի 13-ին Աֆղանստանի Նանգերհար նահանգի Աչին քաղաքի մերձակայքում փորձարկեց ոչ-ատոմային ամենամեծ ռումբը, որի հետևանքով սպանվեց 10 մարդ:
Այս ռումբի օգտագործումը վախ ու սարսափ է պատճառել Աֆղանստանի ժողովրդին:
Ֆրանցիսկոս Պապն ավելի վաղ էլ քննադատելով Թրամփի կառավարության քայլերն ու քաղաքականությունն, այդ թվում Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն, ընդգծել է. «Ոչ թե կամրջի, այլ պատի մասին խոսող անձը, քրիստոնյա չի կարող լինել»: