Դավութօղլուն Դավոսում խոսել է ղարաբաղյան խնդրից
https://parstoday.ir/hy/news/world-i613-Դավութօղլուն_Դավոսում_խոսել_է_ղարաբաղյան_խնդրից
«Սառեցված հակամարտությունները, ինչպես օրինակ ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումին իր ելույթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2016 14:06 Asia/Tehran
  • Դավութօղլուն Դավոսում խոսել է ղարաբաղյան խնդրից

«Սառեցված հակամարտությունները, ինչպես օրինակ ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումին իր ելույթին:

«Ահաբեկչական վտանգն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ցանկացած պահի կա աբխազական և ղարաբաղյան հակամարտությունների ակտիվացման վտանգ: Դրանք ցանկացած պահի կարող են վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում».-ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը մինչ Դավոս մեկնելը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը

armradio.am

21/1/2016