Բողոքի ցույց Կալիֆորնիայում` Թրամփի միգրացիոն քաղաքականություններ դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i61322-Բողոքի_ցույց_Կալիֆորնիայում_Թրամփի_միգրացիոն_քաղաքականություններ_դեմ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունների դեմ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 08:46 Asia/Tehran
  • Բողոքի  ցույց Կալիֆորնիայում` Թրամփի միգրացիոն քաղաքականություններ դեմ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունների դեմ :

Համաձայն «Էյ Բի Սի Նյուզ»-ի հաղորդման, Կալիֆորնիա նահանգի Մոդստոյ քաղաքի շուրջ 200 քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվիստների ու իրավապաշտպանների ընկերակցությամբ, շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունների դեմ բողոքի ցույց են կազմակերպել:

Բողոքարարները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էին «Որևէ մարդ անօրինական չի կարող համարվել» և «Հիսուս Քրիստոսն էլ ապաստանյալ էր» կարգախոսները:

Թրամփի հակամիգրացիոն հրահանգն արձակավելուց հետո ամեն շաբաթ այս խտրական հրամանագրի դեմ հանրահավաքներ ու բողոքի ցույցեր են կատարվում:

Վեց երկրի քաղաքացիների վրա տարածվող  Դոնալդ Թրամփի միգրացիոն հրահանգի գործադրումն առկախվել է Հավայիի ֆեդերալ դատավոր Դերիք Վաթսոնի հրահանգով:

Նա հայտարարել  է, որ  հրամանագիրը կրոնական խտրականության պատճառով հակասում  է ԱՄՆ-ի Սահմանադրությանը: