Միջերկրական ծովում մոտ 3000 ներգաղթյալներ են փրկվել
https://parstoday.ir/hy/news/world-i61330-Միջերկրական_ծովում_մոտ_3000_ներգաղթյալներ_են_փրկվել
Եվրոպայում հայտնվելու փորձ ձեռնարկած մոտ 3000 անօրինական ներգաղթյալներ շաբաթ օրը փրկվել են Միջերկրական ծովի ջրերում՝ հայտնում է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 09:39 Asia/Tehran
  • Միջերկրական ծովում մոտ 3000 ներգաղթյալներ են փրկվել

Եվրոպայում հայտնվելու փորձ ձեռնարկած մոտ 3000 անօրինական ներգաղթյալներ շաբաթ օրը փրկվել են Միջերկրական ծովի ջրերում՝ հայտնում է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը։

Օգնությունը ցուցաբերվել է 20 փրկարարական գործողությունների շրջանակում՝ Իտալայի առափնյա պահպանության, երկրի ռազմածովային նավատորմի, Միջերկրական ծովում ԵՄ ռազմածովային միգրացիոն EunavforMed առաքելության, ինչպես նաև մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների նավերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։Հյուսիսային Աֆրիկայից միգրացիոն հոսքի հետ կապված վիճակը ստիպել է Իտալիային այդ խնդրով հատուկ նախարարական համաժողով գումարել։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին։

 

1in.am/