ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը զորավարժություն են անցկացնելու
ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմաօդային ուժերն առաջիկա շաբաթ բռնագրավված Պաղեստինում համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ սիոնիստական «Հաարեց» թերթը գրել է.«ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ զորավարժության անցկացման նպատակով վերջերս մի քանի ամերիկյան «ԷՖ-15» մակնիշի կործանիչներ են ժամանել օկուպացված Պաղեստին»:
Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քայլերի նոր փուլին զուգընթաց ընդլայնվել են նաև ԱՄՆ-Սիոնիստական ռեժիմ հարաբերությունները, ինչը նշանակում է ԱՄՆ-ն կանաչ լույս է ցույց տալիս Իսրայելին իր բռնությունները շարունակելու համար:
Սիոնիստական ռեժիմը փորձում է ահ ու սարսափ առաջացնելու միջոցով հանրային կարծիքը շեղել այդ ռեժիմի խնդիրներից և իր տարածամոլական քաղաքականությունները պարտադրել տարածաշրջանի երկրներին: