The Sunday Times-ը հայտնել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների անունները
Մայիս 07, 2017 14:58 Asia/Tehran
Միացյալ Թագավորությունն աշխարհի ամենահարուստ մարդկանցից շատերի «հանգրվանն է»: Սակայն The Sunday Times-ը պարզել է, որ նրանց շարքում հարկերի վճարման տեսանկյունից ամենահարուստ բնակիչները եղբայրներ Շրի և Գոպի Ինդույաներն են: Աղբյուրը մանրամասնում է, որ եղբայրների համատեղ կարողությունը 21 մլրդ դոլար է:
Գործարարները ծնունդով Հնդկաստանից են: Նրանց գործունեության շրջանակում են անշարժ գույքի, բանկային և ռեստորանային բիզնեսները, ինչպես նաև առևտուրը:
Վարկանշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցրել է ամերիկացի գործարար Լեոնարդ Բլավատնիկը՝ 20.7 մլրդ դոլար ցուցանիշով:
Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակել են Դևիդ և Սայմոն Ռուբեն եղբայրները՝ 18.1 մլրդ դոլարհամատեղ կարողությամբ:
tert.am/
Պիտակ