Մամուլի տեսություն 08-05-2017
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվեց
Այսօրվա իրանական մամուլն անդրադարձել է Իրանի հազարավոր ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթին՝ առանձնապես ուշադրության կենտրոնում պահելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն-2030» փաստաթուղթը ՝ որտեղ Իրանի կրթա-դաստիարակչության մակարդակը գնահատվել է բացարձակ անընդունելի: ԶԼՄ-ները տարբեր վերնագրերով են անդրադարձել Իրանի նախագահ ՝ Հասան Ռոհանիի Զեմեսթան-Յուրթ ածխահանք կատարած այցին: Մամուլի լրատվության բաժինը անդրադարձել է տարբեր իրադարձությունների ՝ ինչպիսիք են ՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը, և Ռուսաստանի նկատմամբ Մերկելի որդեգրած երկակի քաղաքականությունը :
«Ջոմհուրի էսլամի»
Ն Վ առաջնորդ .«Ընտրություններին ակտիվ մասնակցության շնորհիվ Իսլամական համակարգն ի տես թշնամիների կպաշտպանի իր վեհությունը, անձեռնմխելիությունն ու Իրանի ժողովրդի շահերը»:
-----
«Իրան»
Իրանի առաջնորդ. «Ընտրությունները կնպաստեն Իրանի հեղինակության առավել բարձրացմանը»
Եթե թերանանք ընտրությունների հարցում և հուսահատեցնենք ժողովրդին, դրանից տուժելու է երկիրը : Աստծո առջև պատասխանատու է լինելու նա, ով եղել է այդ հարվածի պատասխանատուն: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն-2030» փաստաթղթի նման երևույթները չեն կարող հուսահատեցնել Իրանին և Իրանը երբեք չի հանձնվելու նման ծրագրերի:
-----
«Ալիք»
Ժորժիկ Աբրահամյանի կոչը ՝ առաջիկա նախագահական ընտրությունների մասին.«Որպես պատգամավոր, պահպանում եմ քարոզչական չեզոք դիրք»
Սիրելի հայրենակիցներ,
Շուտով ավարտվելու է ԻԻՀ-ի նախագահական ընտրությունները քարոզարշավը և ես վստահ եմ ՝ Իրանի սիրեցյալ ժողովրդի բոլոր շերտերը խուռներամ մասնակցությամբ ընտրելու են ապագա նախագահին:
Ցանկանում եմ ընդգծել, որ անձամբ ես, իբրև պատգամավոր, պահպանում են քարոզչական չեզոք դիրք և հանդես չեմ եկել ու չեմ գալու հարգարժան թեկնածուներից որևէ մեկի օգտին:
Կոչ եմ անում ինչպես անցյալում, նաև այս անգամ, մասնակցելով ընտրություններին, ձեր ձայնը միացնել մեր հայրենակիցներին և ընտրել Ձեր ազատ կամքով և քաղաքացիական պարտականությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ, հանուն սիրելի Իրանի բարօրության ու հզորության:
Իրանի իսլամականխորհրդարանում
Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր
Ժորժիկ Աբրահամյան
-----
«Ջոմհուրի էսլամի»
Մակրոնի ընտրությունը ՝ Ֆրանսիայի ծայրահեղականների պարտությունը
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մարին լե Պենին հաղթելով, երկրի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը: Չափավորական Մակրոնին հաջողվելէ հավաքել ձայների ավելի քան 60 տոկոսը ՝ հաղթելով ծայրահեղական թեկնածուին:
-----
«Ռեսալաթ»
Ֆրանսիան և ֆաշիստական երկու հոսանքների միջև ընտրությունը
«Ալ-Ախբար» օրաթերթը ֆրանսիայի նախագահական ընտրությունները որակել է ֆաշիստական երկու հոսանքների միջև կատարված ընտրություն:
-----
«Ջոմհուրի էսլամի»
Եվրոպական 27 երկրներ որոշել են BREXIT-ի գործընթացն ընդդեմ Լոնդոնի
Գերմանական Spiegel շաբաթաթերթի հաղորդմամբ, Եվրամիության անդամ 27 երկրները ձայների մեծամասնությամբ համաձայնության են եկել այդ կառույցից Բրիտանիայի դուրս գալու գործընթացի շուրջ: BREXIT-ի հարցով Եվրոպայի ղեկավարների վերջին նիստի արդյունքների մասին, շաբաթաթերթը գրել է.«Հնարավոր է մեկնարկել Բրիտանիայի հեռացման գործընթացը : ԵՄ-ի անդամները համաձայնության են եկել այդ հարցում: Թեև գործընթացի բաղադրիչներն ի սկզբանե պարզ էին, սակայն անդամ երկրների համար դա նպաստավոր առիթ էր իրենց միասնականությունն ապացուցելու համար»:
-----
«Ռեսալաթ»
Մերկելը երկակի քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ
ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածության մեկնարկից ի վեր, Գերմանիայի կանցլերը փորձում է ռուսների հետ երկակի խաղ խաղալ: Մի կողմից նա ջանում է կանխել լարվածության սրումը, իսկ մյուս կողմից ՝ պաշտպանում է Կրեմլի դեմ ՆԱՏՕ-ի տեղաշարժերը: Գերմանիայի կանցլերի նման երկակի դիրքորոշումը մոլորեցրել է նույնիսկ այդ երկրի կոալիցիոն թույլ կառավարությանը: Վերջերս նա ասել էր, որ Ռուսաստանին Ղրիմի միացման պատճառով, բալտյան երկրներում և Լեհաստանում անապահովություն է տարածվել: Մերկելը նաև նշել է , որ Գերմանիայի համար հույժ կարևոր է ՆԱՏՕ-ի տիրապետության տակ գտնվող տարածքի պաշտպանումը , ուստի անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության պարանը: Մերկելը հերքել է հայտարարությունն առ այն, որ 2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն կենտրոնացել է ռազմական կոալիցիոն հարցերի վրա ՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն պարտականություններ ունի և՛ ներսում և՛ դրսում:
-----
«Իրան»
Հռոմի Պապ.«ԱՄՆ-ի ռումբերի մայր» անվանումն ամոթալի որակում է
ԱՄՆ նախագահի Վատիկան այցի սեմին, Հռոմի Պապն ասել է , որ Աֆղանստանի դեմ կիրառած ռումբի «մայր» անվանումն ամոթալի է: Պապն ասել է «Մայրը կյանք է պարգևում, այլ ոչ թե կյանք խլում»:
----
armlur.am
Մակրոնը Եվրոպական միությունը կփրկի ավերիչ երկրաշարժից. ինչով է նա հայտնի և ինչ ճանապարհ է անցել
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում: Այս իսկ պատճառով հարկ է ուշադրությամբ քննել այս թեկնածուի նախկին գործունեությունը եւ նրա առաջարկները Ֆրանսիայի ապագա քաղաքականության շուրջ:
Մակրոնը ընտրարշավի մեջ թաթախվեց ոչ հապճեպորեն՝ այդ մասին պաշտոնապես ազդարարելով միայն 2016թ. նոյեմբերին: Նախընտրական իր գաղափարներին ծրագրի կերպարանք հաղորդելու քայլից նա տեւական ժամանակ ձեռնպահ էր մնում՝ հարուցելով մրցակիցների զայրույթն ու քննադատությունը: Ի վերջո, մարտի 2-ին հրապարակեց իր նախընտրական ծրագիրը որպես Ֆրանսիայում վերափոխումների համալիր մի փաթեթ: Վերլուծաբանները հասցրել են արդեն գնահատել Մակրոնի ծրագիրը՝ նրան կնքելով «սոցիալ-դեմոկրատի» պիտակով:
Մակրոնը համարվում է, ընդհանուր առմամբ, կենտրոնամետ գործիչ, որի հայացքները մոտ կարող են համարվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ այլոց աշխարհընկալմանը: Մակրոնի առաջարկները առավելապես վերաբերում են սոցիալ-տնտեսական հիմնահարցերին: Առանձնացնելի է, որ նա կողմ է ազատ շուկայական հարաբերություններին՝ նվազեցնելով հանրային ֆինանսների պակասորդը:
Սոցիալիստ նախագահի խորհրդականի ու նախարարի կարգավիճակները այնժամ անգամ չէին կաշկանդում նրան հայտարարելու, որ ինքն իրեն ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ չի համարում՝ մտահոգված լոկ համընդհանուր համերաշխության խնդրով: Այս առումով նա կարեւորում է թե՛ Կանադայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված պայմանագիրը՝ տնտեսական համագործակցության ու առեւտրի շուրջ, թե՛ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները ուժեղացնելու հարցերը:
Մակրոնը առաջարկում է նաեւ որոշակիորեն վերանայել խաղի կանոնները ԵՄ-ի ներսում՝ կապված եվրոյի գոտում տիրող առեւտրային անհավասարակշռության հարցի հետ, որի համատեքստում Գերմանիան մեծ շահույթներ է ստանում: