Ամերիկացի վերլուծաբան.«Ալ Քաիդան և ԻԼԻՊ-ը ծառայում են Վաշինգտոնի շահերին»
Ամերիկացի վերլուծաբանն ասել է.«Վաշինգտոնը նպատակ չունի Ալ Քաիդային և ԻԼԻՊ-ին պարտության մատնել, քանզի նրանք ծառայում են ԱՄՆ իմպերիալիստական համակարգի շահերին»:
Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ առաջիկա շաբաթ Պենտագոնը Ալ Քաիդայի ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ Սպիտակ տանը կդիմի զինծառայողներ Աֆղանստան գործուղելու հարցով, Կալիֆորնիայի Aptus համալսարանի դասախոս Դենիս Էթլերն ասել է.«ԱՄՆ-ն զինծառայողներին Աֆղանստան գործուղելով նպատակ ունի վերահսկել խաշխաշի ցանքսը և հերոինի առևտուրը՝ հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և հարավային Ասիայում իրեն կից ահաբեկչական ցանցերին ֆինանսավորելու համար»:
Էթլերը նշել է.«ԱՄՆ-ն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ահաբեկիչները երկնպատակ են աշխատում: Նրանք Վաշինգտոնի նկատի առած ռազմավարական շրջաններն ապակայունացնելուց բացի ճանապարհ են հարթում ԱՄՆ-ի ռազմական միջամտության համար: Փաստորեն ԱՄՆ-ն իր ստեղծած ուժերին դիմակայելու պատճառաբանությամբ զինծառայողներ է գործուղում Աֆղանստան»: