Ամերիկացի վերլուծաբան.«Ալ Քաիդան և ԻԼԻՊ-ը ծառայում են Վաշինգտոնի շահերին»
https://parstoday.ir/hy/news/world-i61450-Ամերիկացի_վերլուծաբան._Ալ_Քաիդան_և_ԻԼԻՊ_ը_ծառայում_են_Վաշինգտոնի_շահերին
Ամերիկացի վերլուծաբանն ասել է.«Վաշինգտոնը նպատակ չունի Ալ Քաիդային և ԻԼԻՊ-ին պարտության մատնել, քանզի նրանք ծառայում են ԱՄՆ իմպերիալիստական համակարգի շահերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 13:31 Asia/Tehran
  • Ամերիկացի վերլուծաբան.«Ալ Քաիդան և ԻԼԻՊ-ը ծառայում են Վաշինգտոնի շահերին»

Ամերիկացի վերլուծաբանն ասել է.«Վաշինգտոնը նպատակ չունի Ալ Քաիդային և ԻԼԻՊ-ին պարտության մատնել, քանզի նրանք ծառայում են ԱՄՆ իմպերիալիստական համակարգի շահերին»:

Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ առաջիկա շաբաթ Պենտագոնը Ալ Քաիդայի ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ   Սպիտակ տանը կդիմի զինծառայողներ Աֆղանստան գործուղելու հարցով, Կալիֆորնիայի Aptus համալսարանի դասախոս   Դենիս Էթլերն ասել է.«ԱՄՆ-ն զինծառայողներին  Աֆղանստան գործուղելով նպատակ ունի վերահսկել խաշխաշի ցանքսը և հերոինի առևտուրը՝ հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և հարավային Ասիայում իրեն կից ահաբեկչական ցանցերին ֆինանսավորելու համար»: 

Էթլերը նշել է.«ԱՄՆ-ն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ահաբեկիչները երկնպատակ են աշխատում: Նրանք Վաշինգտոնի նկատի առած ռազմավարական շրջաններն ապակայունացնելուց  բացի  ճանապարհ են հարթում ԱՄՆ-ի ռազմական միջամտության համար: Փաստորեն  ԱՄՆ-ն իր ստեղծած ուժերին դիմակայելու պատճառաբանությամբ զինծառայողներ է գործուղում  Աֆղանստան»: