Էստոնիայում զորավարժություններ են սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i61466-Էստոնիայում_զորավարժություններ_են_սկսվել
Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը տեղեկացրել է այդ երկրում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2017 19:25 Asia/Tehran
  • Էստոնիայում զորավարժություններ են սկսվել

Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը տեղեկացրել է այդ երկրում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին:

Sputnik  գործակալության հաղորդմամբ՝ Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ «Գարնանային փոթորիկ-2017» լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են  ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների զինծառայողների մասնակցությամբ:  Զորավարժություններին, որոնք կանցկացվեն հիմնականում երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում, մասնակցում է շուրջ 9 հազար մարդ, ընդ որում 13 երկրի 2300 զինծառայողներ:

Մասնակից երկրների թվում են ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան և Վրաստանը:

«Գարնանային փոթորիկը» կտևի ավելի քան 2 շաբաթ և կավարտվի մայիսի 26-ին: