Օլանդը Գերմանիա է ժամանել Մերկելի հետ հանդիպելու համար
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման համար։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
BFM TV-ը նշում է, որ սա Օլանդի վերջին այցելությունն է Գերմանիա՝ որպես Հինգերորդ հանրապետության ղեկավար։
Մայիսի 7-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթանակ է տարել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը՝ ստանալով ձայների 66․10 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարտին Լը Պենը ստացել է ձայների 33․90 տոկոսը։
Մակրոնին շնորհավորած առաջին օտարերկրյա առաջնորդը եղել է Մերկելը։
Իսկ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ներկայացուցիչ ու եվրոպատգամավոր Սիլվի Գուլարը, որը սատարում էր Մակրոնին, «Սի Նյուս» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Ֆրանսիայի ընտրված նախագահը։
Մակրոնն ինքը իր նախընտրական քարոզչության ընթացքում բազմիցս հայտնել էր, որ հաղթանակի դեպքում այդպես է մտադիր սկսել իր արտաքին քաղաքական գործունեությունը։
News.am