Մամուլի տեսություն 09-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i61510-Մամուլի_տեսություն_09_05_2017
ԻԻՀ նախագահի նահանգային շրջագայությունը՝ մամուլի վկայությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 10:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  09-05-2017

ԻԻՀ նախագահի նահանգային շրջագայությունը՝ մամուլի վկայությամբ

Շարունակվում է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի նահանգային շրջագայությունը: Տարբեր քաղաքներում Իրանի նախագահը հանդես է եկել ելույթներով: Նախագահի խոսքերը հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում:

«Աֆթաբե Յազդ» օրաթերթն այդ խոսքերի մասին հաղորդել է հետևյալ վերնագրով ՝

«Ավարտվեց մրցակիցներին հանդուրժելու ժամանակաշրջանը»

Իսկ «Էըթեմադ» օրաթերթն այդ մասին լուրերն այսպես է վերնագրել .՝

«Ռոհանիի 96-ի ներկայությունը»

Իրանի նախագահի նահանգային շրջագայության շրջանակում շահագործման է հանձնվել Թեհրան-Համեդան երկաթգիծը:

Այդ մասին «Ջոմհուրի էսլամի» օրաթերթը գրել է

ԻԻՀ նախագահի ներկայությամբ շահագործման է հանձնվել 276 կմ. ձգվող Թեհրան-Համեդան երկաթգիծը: Նախագծին հատկացվել է 9700 միլիարդ ռիալ բյուջե:

«Իրան»

Ռելսային շնչերակն «Ալվանդ»-ին է հասել

 

Նախագահի ներկայությամբ երկաթգծի շահագործմամբ, իրականացվել է մի քանի ամյա նախագիծն ու երազանքը: Հասան Ռոհանիի ասածով, մինչև 11-րդ կառավարության գործունեության ավարտը , միջին հաշվով ամսական մեկ երկաթգիծ է շահագործման հանձնվելու: Առաջիկա ամիսներին իրենց գործունեությունը սկսելու են նաև Համեդանի, Քերմանշահի, Ուրմիայի, Ռաշթի և Թավրիզի երկաթգծերը:

------------------------------------------

 

ԶԼՄ-ների թեժ լուրերի սյունակում հատուկ տեղ է հատկացվել Ֆրանսիայում նոր նախագահի ընտրությանը:

«Իրան»

Ֆրանսիան փրկվեց պոպուլիզմի վտանգից

 

Ֆրանսիայի վերջին իրադարձություններին ուշիուշով հետևում էին ոչ միայն ֆրանսացիներն, այլև եվրոպացիները և միջազգային հանրությունը: Կիրակի երեկոյան Ֆրանսիան տոնում էր ծայրահեղական Լե Պենի դեմ չափավորական Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը: Ձայների 66.1 տոկոսը շահած երիտասարդ ու նորընտիր նախագահը շնորհավորական ուղերձներ է ստացել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից: 1965 թվականից ի վեր , սա երկրորդ անգամ է, որ նախագահական թեկնածուին հաջողվում է  ընտրությունների երկրորդ փուլում հավաքել քաղաքացիների ձայների ավելի քան 66 տոկոսը:

Թեև այս ցուցիչներով Մակրոնի հաղթանակը կանխատեսելի էր, սակայն ոչ ներքին, ոչ միջազգային մասշտաբով վերլուծաբանները, ոչ էլ լրատվամիջոցներն ու սոցհարցումներ անցկացնող տարբեր հաստատություններ, նույնիսկ Եվրամիության դեմ  ազգայնամետ Լե Պենը չէին կարող ենթադրել, որ Մակրոնը շահելու է  Մակրոնին հաջողվելու է հավաքել նման մեծ թվով ձայներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշը 85 տոկոս է  հայտարարել , սակայն հակառակ կանխատեսումների ՝ որ տնտեսական լճացումը, աղքատությունը և առկա վիճակից դժգոհությունը հուսահատեցրել են ֆրանսացիներին և վերջիններս չեն մասնակցելու ընտրություններին, այնուամենայնիվ այդ երկրի բնակիչները մասնակցելով ընտրություններին, միասնաբար մերժեցին պոպուլիզմը:

Մյուս օրաթերթերը նշել են, որ Մակրոնի հաղթանակով, մեծացել են Ֆրանսիայում ինտեգրման հետ կապված հույսերը: ԶԼՄ-ները Մակրոնին անվանել են «Եվրոպայի ցավազրկող գործիչը»:

«Ջամե Ջամ»

Փարիզի Լուվրի թանգարանում Մակրոնը հանդես է եկել ելույթով ՝ իր կառավարության գերակայությունը երկրում անվտանգության հաստատումը,  միասնության վերականգնումը և  տնտեսության վերանորոգումը հայտարարելով:

-----

«Շարղ»

Ասադը շնորհակալական գիր է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդին

 

Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադը շնորհակալագիր է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ ՝ Կիմ Ջունգ Ունի համար ՝ Սիրիայի Բաասական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրման կապակցությամբ  իրեն շնորհավորելու համար: Իր ելույթում, Ասադը նշել է.«Եթե առաջիկա երկու տարվա ընթացքում , ինձ չհաջողվի ազտագրել Սիրիան, հրաժարական եմ ներկայացնելու, սակայն ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ Սիրիան փրկվելու է ահաբեկիչների ձեռքից»:

-----

 

«Ալիք»

Թուրքիայի վարչապետը կարող է դառնալ Ստամբուլի հաջորդ քաղաքապետը

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարող է դառնալ Ստամբուլի հաջորդ քաղաքապետը, ինչպես հաղորդել է «tert.am»-ն , այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Կայքը նշում է, որ դա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ վերջին հանրաքվեից հետո «Ստամբուլը հետ բերելու» պլանն է ու միակ ելքը:

Նշենք, որ ապրիլի 16-ի հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել երկրի հիմնականում կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր:

Ներկայում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Քադիր Թոփբաշը, որն ըստ շատերի՝ վիճելի կերպար է իշխանությունների համար և անգամ համարձակվել է խոսել Ստամբուլի նահանգի՝ Թուրքիայից առանձնացման մասին: Արդեն հայտնի է, որ 2019թ.-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Թոփբաշն իր թեկնածությունը չի դնի:

------

 

magnis.news

Թրամփը Ռուսաստանի հետ իր կապերի մասին տեղեկություններն ամբողջությամբ սուտ է անվանել

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով իր և Ռուսաստանի միջև եղած կապի մասին վերջին շրջանում անընդհատ շրջանառվող տեղեկությունները, դրանք ամբողջությամբ սուտ է որակել:

Այս մասին 70-ամյա ղեկավարը գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում:

«Ռուսաստանի և Թրամփի կապերի մասին պատմությունն ամբողջությամբ սուտ է: Վերջապես ե՞րբ է ավարտվելու հարկատուների հաշվին իրականացվող այս խառնաշփոթը»,- գրել է Թրամփը:

Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահի և Ռուսաստանի իշխանությունների միջև կապը հաստատող ապացույցներ չկան:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ամերիկյան հետախուզական ծառայություններն ու լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն շրջանառել այն վարկածը, ըստ որի՝ Թրամփի հաղթանակի հարցում առանցքային նշանակություն է ունեցել Մոսկվայի միջամտությունն ընտրությունների ընթացքին:

Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: