Զարգացող երկրները դժգոհ են ՄԱԳԱՏԷ-ում բյուջեի բաշխումից
Որպես «Չնաստանի և 77-ի խմբի» անդամ երկրների ներկայացուցիչ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել այդ կառույցում բյուջեի բաշխման գործընթացից:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի բյուջեի բաշխման և ծրագրավորման կոմիտեի նիստում, կարևորելով ՄԱԳԱՏԷ-ում տեխնիկական աջակցության բյուջեի ապահովումը, այդ կառույցում Իրանի ներկայացուցիչ և «Չինաստանի ու 77-ի խմբի» տնօրեն Ռեզա Նաջաֆին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ում քննչական ու դիտորդական աշխատանքների և տեխնիկական աջակցությունների միջև պետք է հավասարակշռություն ստեղծվի»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ին անդամակցող երկրների թվի ավելացման խնդրին և համագործակցության ու տարբեր ոլորտներում աջակցության պահանջարկին, Նաջաֆին կարևորել է անհրաժեշտ բյուջեի հատկացման խնդիրը:
ՄԱԳԱՏԷ-ի բյուջեի ու ծրագրավորման կոմիտեի պարտականությունն է քննարկել ու վավերացնել այդ կառույցի տարբեր նախագծերի տարեկան բյուջեն և այն ներկայացնել վճռադատ խորհրդին ու գլխավոր կոնֆերանսին: