Զարգացող երկրները դժգոհ են ՄԱԳԱՏԷ-ում բյուջեի բաշխումից
https://parstoday.ir/hy/news/world-i61514-Զարգացող_երկրները_դժգոհ_են_ՄԱԳԱՏԷ_ում_բյուջեի_բաշխումից
Որպես «Չնաստանի և 77-ի խմբի» անդամ երկրների ներկայացուցիչ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել այդ կառույցում բյուջեի բաշխման գործընթացից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 11:57 Asia/Tehran
  • Զարգացող երկրները դժգոհ են ՄԱԳԱՏԷ-ում բյուջեի բաշխումից

Որպես «Չնաստանի և 77-ի խմբի» անդամ երկրների ներկայացուցիչ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել այդ կառույցում բյուջեի բաշխման գործընթացից:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի բյուջեի բաշխման և ծրագրավորման կոմիտեի նիստում, կարևորելով ՄԱԳԱՏԷ-ում տեխնիկական աջակցության բյուջեի ապահովումը, այդ կառույցում Իրանի ներկայացուցիչ և «Չինաստանի ու 77-ի խմբի» տնօրեն Ռեզա Նաջաֆին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ում քննչական ու դիտորդական աշխատանքների և տեխնիկական աջակցությունների միջև պետք է հավասարակշռություն ստեղծվի»:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ին անդամակցող երկրների թվի ավելացման խնդրին և համագործակցության ու տարբեր ոլորտներում աջակցության պահանջարկին, Նաջաֆին կարևորել է անհրաժեշտ բյուջեի հատկացման խնդիրը:

ՄԱԳԱՏԷ-ի բյուջեի ու ծրագրավորման կոմիտեի պարտականությունն է քննարկել ու վավերացնել այդ կառույցի տարբեր նախագծերի տարեկան բյուջեն և այն ներկայացնել վճռադատ խորհրդին ու գլխավոր կոնֆերանսին: