Exit-poll. Մուն Չժե Ինը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i61554-exit_poll._Մուն_Չժե_Ինը_հաղթել_է_Հարավային_Կորեայի_նախագահական_ընտրություններում
Դեմոկրատ Մուն Չժե Ինը հաղթում է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում, վկայում են exit-polls-ի հրապարակված տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 15:55 Asia/Tehran
  • Exit-poll. Մուն Չժե Ինը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

Դեմոկրատ Մուն Չժե Ինը հաղթում է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում, վկայում են exit-polls-ի հրապարակված տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մուն Չժե Ինի օգտին քվեարկել է ընտրազանգվածի 41,1 տոկոսը, Ազատ Կորեա պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հոն Չժուն Փհյոյի օգտին՝ 23,3 տոկոսը, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ան Չհոլ Սուի օգտին՝ ընտրողների 21,8 տոկոսը:

Երկրում բացվել է ընդհանուր 13 հազար 964 ընտրատեղամաս, գրանցվել է 42 մլն 479 հազար 710 ընտրող:

Հարավային Կորեայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի մայիսի 10-ին՝ ընտրություներում նրա հաղթանակը ԿԸՀ-ի կողմից հաստատվելուց անմիջապես հետո:

News.am