Շնորհիվ հայ երաժշտի՝ «British Airways»-ի օդանավերում Կոմիտաս է հնչում
https://parstoday.ir/hy/news/world-i61604-Շնորհիվ_հայ_երաժշտի_british_airways_ի_օդանավերում_Կոմիտաս_է_հնչում
Լիբանանահայ երաժիշտ Լևոն Էսկենյանը 2008 թվականին  հիմնել է «Գյուրջիև» համույթը: «Արևելք»-ին երաժիշտը պատմել է, որ համույթի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունների  հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2017 12:16 Asia/Tehran
  • Շնորհիվ հայ երաժշտի՝ «British Airways»-ի օդանավերում Կոմիտաս է հնչում

Լիբանանահայ երաժիշտ Լևոն Էսկենյանը 2008 թվականին  հիմնել է «Գյուրջիև» համույթը: «Արևելք»-ին երաժիշտը պատմել է, որ համույթի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունների  հիման վրա:

Համույթի կազմում ընդգրկված են 11 երաժիշտներ, որոնք մեր այսօրվա երաժշտական աշխարհում լավագույններից են համարվում:  «Գյուրջիև»-ի համար թիրախ է հանդիսանում հիմնականում օտար լսարանը՝ հայկական երգարվեստը օտարազգի ունկնդրին ճանաչելի դարձնելու նկատառումով:

Համույթի համար բեկումնային էր 2015 թ., երբ աշխարհահռչակ ընկերություններից մեկի՝ գերմանական «ECMrecords»-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ: Այն կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում գտավ և 2015 թ.-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվեց 10 լավագույն ձայնասկավառակների շարքում:

Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի լույս ընծայվելուց կարճ ժամանակ անց, համույթը բազմաթիվ հրավերներ է  ստացել աշխարհի տարբեր ծայրերից՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր փառատոնների:


 

Աղբյուր` Panorama.am