Իսլանդիայում սկսել են հրաբուխներից էլեկտրաէներգիա արդյունահանել
https://parstoday.ir/hy/news/world-i61620-Իսլանդիայում_սկսել_են_հրաբուխներից_էլեկտրաէներգիա_արդյունահանել
Իսլանդիայում սկսել են հիդրոթերմալ էներգիայի ակտիվ յուրացումը, այսինքն՝ «մաքուր» էլեկտրաէներգիայի, որը ստացվում է երկրի ընդերքից։ Իսլանդիայի դեպքում՝ հրաբուխներից, հաղորդում Indicator –ը՝ վկայակոչելով The Independent-ին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 10, 2017 14:11 Asia/Tehran
  • Իսլանդիայում սկսել են հրաբուխներից էլեկտրաէներգիա արդյունահանել

Իսլանդիայում սկսել են հիդրոթերմալ էներգիայի ակտիվ յուրացումը, այսինքն՝ «մաքուր» էլեկտրաէներգիայի, որը ստացվում է երկրի ընդերքից։ Իսլանդիայի դեպքում՝ հրաբուխներից, հաղորդում Indicator –ը՝ վկայակոչելով The Independent-ին։

Նշվում է, որ իսլանդական HS Orka էներգետիկ ընկերության մասնագետները արդեն հինգ կիլոմետր խորությամբ հանքահոր են հորատել, որի միջոցով էներգիա կարդյունահանվի։ Հանքահորը գտնվում է  Կապույտ ծովածոց ջրամբարի շրջանում, սակայն դրա հաջողության դեպքում նմանատիպ հանքահորեր կհայտնվեն երկրի ամբողջ տարածքում։

«Որպեսզի ամբողջությամբ բավարարվի Ռեյկյավիկ քաղաքի էլեկտրաէներգիան , մենք պետք է հորենք երեք տասնյակ սովորական հանքահորեր կամ հինգը՝ բարձր ջերմաստիճանով։ Այսինքն՝ ընդհամենը հինգ հիդրոթերմալ օբյեկտները ամբողջությամբ կբավարարեն մեկ ամբողջ քաղաքի էներգետիկ պահանջները», -ասել է նախագծի հեղինակ Ալբերթ Ալբերթսոնը։

News.am