Չինացիները սովորում են ապրել Լուսնի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i61652-Չինացիները_սովորում_են_ապրել_Լուսնի_վրա
Առաջին չորս կամավորները՝ 2 տղամարդ ու 2 կին, այսօր մտել են պեկինյան «Յուեգուն 1»՝ Լուսնի վրա կյանքի պայմանները նմանակող սիմուլյատոր, հայտնում է «Սինհուան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2017 06:04 Asia/Tehran
  • Չինացիները սովորում են ապրել Լուսնի վրա

Առաջին չորս կամավորները՝ 2 տղամարդ ու 2 կին, այսօր մտել են պեկինյան «Յուեգուն 1»՝ Լուսնի վրա կյանքի պայմանները նմանակող սիմուլյատոր, հայտնում է «Սինհուան»:

Առաջիկա 60 օրը կամավորներն այստեղ կանցկացնեն։ Դրանից հետո նրանց կփոխարինի կամավորների երկրորդ խումբը։ Նրանք արդեն 200 պետք է անցկացնեն «Յուեգուն 1»-ում։ Իսկ հետո առաջին խումբը կվերադառնա սիմուլյատոր՝ եւս 105 օրով։

«Յուեգուն 365» կոդային անվանումով փորձը թույլ կտա չինացի գիտնականներին հասկանալ, թե ինչ է պահանջվում Լուսնի վրա մարդու կենսագործունեությունը պահպանելու համար։

Կստուգվի նաեւ կենսաապահովման բիոռեգեներատիվ համակարգի աշխատունակությունը։ Այդ համակարգը կենդանիներին, բույսերին ու միկրոօրգանիզմներին գոյակցելու հնարավորություն է տալիս։ Ջուրն ու սննդամթերքը նույնպես վերամշակում են անցնոմ, ինչի արդյունքում սիմուլյատորում ստեղծվում են երկրայինին մոտ պայմաններ։

 «Յուեգուն-1»-ը ներառում է 42 քառմ մակերեսով ընդհանուր խուց, որտեղ կան ննջասենյակ, հանգստի սենյակ, սանհանգույց, թափոնների վերամշակման սարքավորում ու կենդանիներ աճեցնելու տարածք, նաեւ երկու ջերմոցային խցեր՝  յուրաքանչյուրը 50-60 քառմ մակերեսով։

News.am