Չինացիները սովորում են ապրել Լուսնի վրա
Առաջին չորս կամավորները՝ 2 տղամարդ ու 2 կին, այսօր մտել են պեկինյան «Յուեգուն 1»՝ Լուսնի վրա կյանքի պայմանները նմանակող սիմուլյատոր, հայտնում է «Սինհուան»:
Առաջիկա 60 օրը կամավորներն այստեղ կանցկացնեն։ Դրանից հետո նրանց կփոխարինի կամավորների երկրորդ խումբը։ Նրանք արդեն 200 պետք է անցկացնեն «Յուեգուն 1»-ում։ Իսկ հետո առաջին խումբը կվերադառնա սիմուլյատոր՝ եւս 105 օրով։
«Յուեգուն 365» կոդային անվանումով փորձը թույլ կտա չինացի գիտնականներին հասկանալ, թե ինչ է պահանջվում Լուսնի վրա մարդու կենսագործունեությունը պահպանելու համար։
Կստուգվի նաեւ կենսաապահովման բիոռեգեներատիվ համակարգի աշխատունակությունը։ Այդ համակարգը կենդանիներին, բույսերին ու միկրոօրգանիզմներին գոյակցելու հնարավորություն է տալիս։ Ջուրն ու սննդամթերքը նույնպես վերամշակում են անցնոմ, ինչի արդյունքում սիմուլյատորում ստեղծվում են երկրայինին մոտ պայմաններ։
«Յուեգուն-1»-ը ներառում է 42 քառմ մակերեսով ընդհանուր խուց, որտեղ կան ննջասենյակ, հանգստի սենյակ, սանհանգույց, թափոնների վերամշակման սարքավորում ու կենդանիներ աճեցնելու տարածք, նաեւ երկու ջերմոցային խցեր՝ յուրաքանչյուրը 50-60 քառմ մակերեսով։
News.am