Քորբին.«Թրամփն աշխարհն ավելի վտանգավոր վայր է դարձրել»
Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը վտանգավոր է որակել համաշխարհային հարցերում ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականությունը:
Ջերեմի Քորբինը շեշտել է.«Տարբեր երկրների , այդ թվում Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականություններով, Թրամփն աշխարհն ավելի վտանգավոր վայր է դարձրել»:
Քորբինի հավաստմամբ՝ սպառնալիքների ու ահաբեկչության դեմ պայքարի համար ներկա լուծումները ՝ այդ թվում հակամարտություններում ռումբերի կիրառումը, որին խիստ կողմ են ԱՄՆ կառավարությունը և Բրիտանիայի պահպանողականներն , այլևս արդյունավետ չեն համարվում:
Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարն այդ երկրի պահպանողական կառավարությանը ևս մեղադրել է Թրամփի կառավարությանը կուրորեն հետևելու մեջ, ասելով.«Վարչապետ Թերեզա Մեյն ապացուցել է , որ հզոր ղեկավար չէ»:
Քորբինը նաև ասել է.«Սիրիական պատերազմը կարգավորվելու է միայն քաղաքական ճանապարհով և տարբեր երկրների, այդ թվում Իրանի մասնակցությամբ»:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Փխենյանի հրթիռային ու միջուկային ծրագրերն իրականացվում են ԱՄՆ-ի թշնամանքի հետևանքով առաջացած սպառնալիքներից երկիրը պաշտպանելու համար: