Կապիտալիստական կարգերի դեմ ցույցեր Իտալիայում
Հարյուրավոր իտալացիներ, ցույցեր իրականացնելով այդ երկրում G-7 խմբի ֆինանսների նախարարների համաժողովին համաընթաց, բողոքի ակցիա են անցկացրել կապիտալիստական կարգերի դեմ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ շաբաթ օրը՝ մայիսի 13-ին Իտալիայի Բարի քաղաքում G-7 խմբի ֆինանսների նախարարների համաժողովի երրորդ օրը բողոքի ցույցեր են իրականացրել համաժողովի անցկացման և կապիտալիստական կարգերի դեմ:
Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները պատերազմների, տարածքների ոչնչացումների չարաշահման դեմ կարգախոսներ են վանկարկել: Բողոքարարները հայտարարել են, որ համաժողովի մասնակիցները շահարկում են միլիոնավոր երիտասարդների կենսապայմանների բարդացման հարցը և ժողովրդի գումարներն օգտագործում են հենց ժողովրդին ճնշելու համար և ներգաղթյալների դեմ:
G-7 խմբի ֆինանսների նախարարների համաժողովը մեկնարկել է հինգշաբթի օրվանից Իտալիայում: Կիրառվել են անվտանգության խիստ միջոցառումներ: