Արևելյան Եվրոպայում գիտության հնարավորություններին ամենաշատը հավատում են Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i61870-Արևելյան_Եվրոպայում_գիտության_հնարավորություններին_ամենաշատը_հավատում_են_Հայաստանում
Ամերիկյան Pew Research Center-ն Արևելյան Եվրոպայի երկրներում ընդարձակ հետազոտություն է անցկացրել կրոնական ինքնության և հարցերի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 14:32 Asia/Tehran
  • Արևելյան Եվրոպայում գիտության հնարավորություններին ամենաշատը հավատում են Հայաստանում

Ամերիկյան Pew Research Center-ն Արևելյան Եվրոպայի երկրներում ընդարձակ հետազոտություն է անցկացրել կրոնական ինքնության և հարցերի վերաբերյալ:

Հետազոտության մասերից մեկը նվիրված է կրոնի և գիտության կապին: Պարզվում է, որ տարածաշրջանի 18 երկրներից հայերն ամենաքիչն են հավատում էվոլյուցիայի տեսությանը՝ 34%: 56%-ը կարծում է, որ մարդիկ և այլ կենդանիները ժամանակի ընթացքում չեն առաջացել, այլ ի սկզբանե գոյություն են ունեցել իրենց ներկայիս տեսքով: Էվոլյուցիային ամենաշատը հավատում են Չեխիայում՝ 83%, Էստոնիայում՝ 74%:

Հայերի ընդամենը 18%-ն է համարում, որ մարդիկ առաջացել են բնական ընտրության արդյունքում: 13%-ն էլ մտածում է, որ մարդիկ առաջացել են գերագույն էակի շնորհիվ:

Հայերի 57%-ը համարում են, որ կրոնի ու գիտության միջև կոնֆլիկտ կա: Ավելի շատ այս կարծիքին են հակված Հունաստանում, Սերբիայում, Խորվաթիայում, Չեխիայում, Բոսնիայում, Հունգարիայում:

Հայերն ամենաշատն են հավատում գիտության առաջընթացին: 47%-ը հավատում է, որ գիտությունն աստիճանաբար կկարողանա ամեն ինչ բացատրել՝ ամենաբարձր ցուցանիշը 18 երկրների շարքում: Հակառակ կարծիքին է (գիտությունը չի կարողանա ամեն ինչ բացատրել) 49%-ը՝ ամենացածր ցուցանիշը Արևելյան Եվրոպայում: Գիտության հանդեպ առավել վատատես են Խորվաթիայում՝ 78%, Բոսնիայում՝ 73%, Լիտվայում՝ 72%: