Բեռլինը դիմել է Թուրքիային ձերբակալված գերմանացի լրագրողին հանդիպելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i61878-Բեռլինը_դիմել_է_Թուրքիային_ձերբակալված_գերմանացի_լրագրողին_հանդիպելու_համար
Պաշտոնական Բեռլինը դիմել է Թուրքիային ձերբակալված գերմանացուն հանդիպելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 15:21 Asia/Tehran
  •  Բեռլինը դիմել է Թուրքիային ձերբակալված գերմանացի լրագրողին հանդիպելու համար

Պաշտոնական Բեռլինը դիմել է Թուրքիային ձերբակալված գերմանացուն հանդիպելու հարցով:

Ինչպես հաղորդում է Գերմանիայի լրատվական գործակալությունը՝ Բեռլինի կառավարությունը Թուրքիային կոչ  է արել հնարավորություն ստեղծել  Ստամբուլում ձերբակալված գերմանացի լրագրող Մեսալա Թոլուի հետ հանդիպելու համար:

Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակ Մարտին Շեֆերն ասել է«Etha լրատվական գործակալության համար աշխատող լրագրողն ապրիլի 30-ին ձերբակալվել է, իսկ մայիսի 6-ին կալանավորվել, ինչի մասին թուրքական իշխանությունները չեն տեղեկացրել Գերմանիայի ԱԳՆ-ին, ինչը ցավալի է»:

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք ինտենսիվորեն աշխատում ենք, փորձում ենք բոլոր նախատեսված միջոցներով հասնել տիկին Թոլուի հետ հանդիպման»․ ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Գերմանիայի լրագրողների ասոցիացիան ևս մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ:

Գերմանիայի արտգործնախարարությունը հաստատում է Ստամբուլում գերմանացի լրագրող և թարգմանիչ Մեսալա Թոլուի ձերբակալության մասին հաղորդագրությունները: Այդ մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: