Հոլանդիայում էլեկտրոմոբիլները լիցքավորող ասֆալտ են մշակել
Հոլանդացի գիտնականները մշակում ասֆալտ, որ մակերսին պողպատե մանրաթելեր կան:
Մագնիսի ազդեցության տակ ճանապարհի վրայի փոքր ճաքերը փակվում են, ինչի շնորհիվ ճանապարհների վրա կատարվող աշխատանքները հասցվում են նվազագույնի: Միաժամանկ հետազոտողներն աշխատում են համակարգի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա լիցքավորել էլեկտրոմոբիլներն ու ինքնավերականգնել բետոնե ծածկը:
«Էկոտեխնիկա»-ի փոխանցմամբ, Նիդերլանդների Դելֆտ նահանգում գտնվող տեխնիկական համալսարանի փորձագետները մշակում են նոր ճանապարհածածկ, որը թույլ կտա լուծել խցանումների խնդիրը, նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և տնտեսել ճանապարհաշինական աշխատանքների համար ծախսվող գումարները:
Միայն նիդերլանդներում այդ նորարության շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան մինչև 90 մլն եվրո: Այժմ գիտնականները նախագիծը փորձարկում են Հոլանդիայի 12 ճանապարհներին: Ծածկը, ըստ գիտնականների, կարող է ծառայել 7 տարի:
Panorama.am