Հոլանդիայում էլեկտրոմոբիլները լիցքավորող ասֆալտ են մշակել
https://parstoday.ir/hy/news/world-i61912-Հոլանդիայում_էլեկտրոմոբիլները_լիցքավորող_ասֆալտ_են_մշակել
Հոլանդացի գիտնականները մշակում ասֆալտ, որ մակերսին պողպատե մանրաթելեր կան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2017 06:15 Asia/Tehran
  • Հոլանդիայում էլեկտրոմոբիլները լիցքավորող ասֆալտ են մշակել

Հոլանդացի գիտնականները մշակում ասֆալտ, որ մակերսին պողպատե մանրաթելեր կան:

Մագնիսի ազդեցության տակ ճանապարհի վրայի փոքր ճաքերը փակվում են, ինչի շնորհիվ ճանապարհների վրա կատարվող աշխատանքները հասցվում են նվազագույնի: Միաժամանկ հետազոտողներն աշխատում են համակարգի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա լիցքավորել էլեկտրոմոբիլներն ու ինքնավերականգնել բետոնե ծածկը:

«Էկոտեխնիկա»-ի փոխանցմամբ, Նիդերլանդների Դելֆտ նահանգում գտնվող  տեխնիկական համալսարանի փորձագետները մշակում են նոր ճանապարհածածկ, որը թույլ կտա լուծել խցանումների խնդիրը, նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և տնտեսել ճանապարհաշինական աշխատանքների համար ծախսվող գումարները:

Միայն նիդերլանդներում այդ նորարության շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան մինչև 90 մլն եվրո: Այժմ գիտնականները նախագիծը փորձարկում են Հոլանդիայի 12 ճանապարհներին: Ծածկը, ըստ գիտնականների, կարող է ծառայել 7 տարի:

Panorama.am