ԱՄՆ-ում կազմակերպություն է ձևավորվել ՝ ի պաշտպանություն ՀԳՀԾ-ի
https://parstoday.ir/hy/news/world-i62116-ԱՄՆ_ում_կազմակերպություն_է_ձևավորվել_ի_պաշտպանություն_ՀԳՀԾ_ի
ԱՄՆ-ում ՝ ի պաշտպանություն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, իր գոյության մասին է հայտարարել «Դիվանագիտությունն արդյունավետ է» կազմակերպությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2017 08:43 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կազմակերպություն է ձևավորվել ՝ ի պաշտպանություն ՀԳՀԾ-ի

ԱՄՆ-ում ՝ ի պաշտպանություն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, իր գոյության մասին է հայտարարել «Դիվանագիտությունն արդյունավետ է» կազմակերպությունը:

Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակաիրանական շրջափակումների երկարաձգման հավանականության մասին: Իսկ մյուս կողմում, ԱՄՆ նախկին կառավարության պետքարտուղար  Ջոն Քերին և նախկին կառավարությունում ազգային անվտանգության մի քանի ավագ փորձագետներ, կյանքի են կոչել «Դիվանագիտությունն արդյունավետ է» կազմակերպությունը:

Նորաստեղծ կազմակերպությունը քաղաքական գործիչներին է տրամադրում վերլուծություններ ու տեղեկություններ, որոնց օգնությամբ նրանք կկարողանան ՀԳՀԾ-ն կիրառել ՝ որպես դիվանագիտության ու արտաքին քաղաքականության համար ազդեցիկ ու արդյունավետ մոդել:

Նորաստեղծ կազմակերպության խորհրդատվական անձնակազմում, Ջոն Քերիի կողքին են նաև նախկին պետքարտուղարի տեղակալներ ՝ Էնտոնի Բլինկենը և Նիկոլաս Բերնզը,  միջինարևելյան երկրների գծով Բարաք Օբամայի հատուկ խորհրդական Ռոբերթ Մալին և ԱՄՆ Պետդեպի նախկին խոսնակ Ջենիֆեր Սակին:

ԱՄՆ նոր կառավարությունը դեմ է ՀԳՀԾ-ին և փորձում է խափանել միջուկային համաձայնությունը: