Մամուլի տեսություն 17-05-2017
Պետք է գնահատել ընտրությունների նախօրեին երկրում տիրող անվտանգ ու խաղաղ պայմանները
«Ալիք»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ.«Պետք է գնահատել ընտրությունների նախօրեին երկրում տիրող անվտանգ ու խաղաղ պայմանները»
Այաթոլլահ Խամենեին այսօր հանդիպել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ-ն, հանդիպման ընթացքում Ն Վ առաջնորդն անդրադարձել է առաջիկա ընտրություններին, դրանց նախօրեին երկրում տիրող անվտանգ ու կայուն մթնոլորտին, ժողովրդի քվեի պահպանության և հասարակության կարգապահության անհրաժեշտությանը:
«Նայեք տարածաշրջանի երկրներին, որտե՞ղ է անվտանգ: Վտանգի այս համատարած պայմաններում, ԻԻՀ-ն անվտանգ ու խաղաղ պայմաններում նախապատրաստվում է ընտրություններին: 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում կազմակերպվում են ընտրություններ: Ժողովուրդը ոգևորությամբ նախապատրաստվում է դրանց, այդուհանդերձ ամեն տեղ խաղաղ է: Սա շատ կարևոր և արժեքավոր է , որը հարկավոր է գնահատել»ասել է հեղափոխության գերապատիվ առաջնորդը:
«Ալիք»
Երևանում Իրանի դեսպանատունը մայիսի 19-ին ընտրակենտրոն է դառնալու
Երևանում ԻԻՀ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին, Իրանի 12-րդ նախագահական ընտրությունների անցկացման նպատակով, ՀՀ-ում ԻԻՀ-ը հայտարարել է, որ արտերկրում Իրանի դեսպանատները ըստ օրենքի , պարտավորություն ունեն անցկացնել նախագահական ընտրությունները և այդ հարցով անհրաժեշտ միջոցառումներն արդեն իրականացվել են Երևանում:
-----
«Ռեսալաթ»
Մերկել-Մակրոն եվրոպական համաձայնությունը
Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը համաձայնության են եկել Եվրոպայի ինտեգրման խորացման նպատակով ուղեքարտեզի մշակման շուրջ: Թվում է, որ Բեռլին-Փարիզ համագործակցությունը նոր փուլ է թևակոխել ՝ Ելիսեյան պալատ Մակրոնի մուտքի շնորհիվ: Երկու երկրի ղեկավարները համաձայնել են ԵՄ-ի ինտեգրման խորացման և ծավալուն բարեփոխումների իրականացման համար ուղոքարտեզ մշակել: Սա Ֆրանսիայի նորընտիր նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է : Գերմանիայի և ֆրանսիայի միջև համաձայնությունը նշանակալի է , քանզի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալով , քաղաքական ու տնտեսական այդ բլոկը հայտնվել է նոր մարտահրավերների առջև: Ի հարկե Գերմանիայի որոշ քաղաքական գործիչներ մտահոգ են, որ ԵՄ-ի անդամ որոշ երկրներ ընդդիմանալու են ինտեգրման խորացմանն ուղղված Բեռլին-Փարիզ համաձայնությանը:
Մերկելն ասել է.«Հաջողության համար, Գերմանիան Ֆրանսիային կարիք ունի: Եվրոպան այն ժամանակ է լավ պայմաններում լինելու, երբ Ֆրանսիան հզոր լինի: Մենք համաձայնության ենք եկել և ցանկանում ենք Եվրամիության երկարատև հեռանրաների համար ուղեքարտեզ մշակել»:
Եվրոպայի տնտեսության բևեռ ՝ Գերմանիան ֆինանսական ու տնտեսական մեծ հաջողություններ է ունեցել, մինչդեռ վերջին տարիներին Ֆրանսիան աճ չի արձանագրել և այսօր էլ բազմաթիվ մարտահրավերների է բախվում:
-----
«Իրան»
ՄԱԿ.«Խաղաղությունը ՝ Եմենին ամենամեծ օգնությունն է»
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրողի խոսքերով, այսօր եմենցիներին ամենամեծ օգնությունը կլինի պատերազմի դադարեցումը, բանակցության սեղանի շուրջ վերադարձը և հումանիտար օգնությունների առաքման ուղին հարթելը: ՄԱԿ-ի հայտարարությամբ, կատարված ներդրումները բավարարում են եմենցիների կարիքների միայն քսան տոկոսը: Եմենի շնչերակը համարվող Ալ-Հադիդա նավահանգստի վրա ցանկացած հարձակում, խանգարելու է փրկարարական աշխատանքներին:
-----
«Շարղ»
Թրամփը ձայնագրել է զրույցները
Դոնալդ Թրամփի նախկին ավագ պաշտոնյաներից երեքը բացահայտել են, որ երկրի նախագահի պաշտոնում ընտրվելուց առաջ, Թրամփը ձայնագրել է իր անվան աշտարակի գրասենյակների նիստերի խոսակցությունները:
-----
«Ղոդս»
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ «Սեուլը չի հանդուրժելու Փխենյանի սպառնալիքները»
Հարավային Կորեայի նորընտիր նախագահի հայտարարությամբ, իր երկիրը չի հանդուրժելու Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքները : Նա չի բացառել երկու երկրի միջև սահմանային բախումներ սկսելու հավանականությունը:
-----
tert.am
Արթուր Հովհաննիսյանը ժամանակավորապես նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
------
news.am
Նավթի գործարքը կարող է անշահավետ լինել Ռուսաստանի համար
Ռուսաստանը ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ապագայում սահմանափակել նավթի արդյունահանումը, գրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը ։ Երկու երկրների էներգետիկայի նախարարները Պեկինում հայտարարել են նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի երկարացման մասին, որը ստորագրվել է տարեսկզբին 24 երկրների կողմից։Մոսկվան ու Էլ Ռիյադը ուզում են, որ արդյունահանման սահմանափակումները գործեն մինչեւ 2018-ի մարտի վերջ։
Այդուհանդերձ, չկան երաշխիքներ, որ այդ որոշումը շահավետ կլինի Ռուսաստանի համար, որը ՕՊԵԿ երկիր չէ, նշում է տնտեսական վերլուծաբանը։ «Համաշխարհային շուկայում նավթը վաճառում են դոլարով, իսկ Ռուսաստանում ֆիրմաներն ու պետությունը հաշվարկները ռուբլով են անում։ Հետեւաբար, նախեւառաջ փոխարժեքից է կախված նավթի գների աճի օգուտը բյուջեին,- պարզաբանում է հեղինակը,- Քանի որ ռուբլու փոխարժեքը որպես կանոն սերտորեն կապակցված է նավթի գնի հետ, եթե միաժամանակ թանկանան եւ նավթը , եւ ռուբլին՝ երկու էֆեկտները կարող են ոչնչացնել մեկը մյուսին»։
Եվ այսպես, Aton ներդրումային բանկի վերլուծաբանները վստահ են, որ 2017-ի առաջին եռամսյակում «ուժեղ ռուբլին գրեթե ամբողջությամբ զրոյացրել է նավթի աճած գների առավելությունը»։
Մինչդեռ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում վստահություն է հայտնել, որ նավթի արդյունահանման սահմանափակումը կհանգեցնի գների կայունացմանը։ Օրական 1․8 մլն բարելով արդյունահանումը սահմանափակելու մասին որոշումը կայացվել նոյեմբերի վերջին 24 երկրների միջեւ։ Ռուսաստանը պարտավորվել է արդյունահանումը կրճատել 300 հազար բարելով։ Այդ որոշումից հետո Բրենթ տեսակի նավթի գինը բարձրացել է մինչեւ 55 դոլար, սակայն մարտից նվազել է մինչեւ 52, ինչից Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են։ Ռուսական ընկերությունները ակնկալում էին 55-60 դոլարի միջակայքում գներ։