Թուրքիա.«Գերմանիան կարող է իր զորայիններին դուրս հանել Ինջերլիքից»
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ ցանկության դեպքում Գերմանիան կարող է իր զորայիններին դուրս հանել Ինջերլիքի ավիաբազայից:
Reuters- ի հաղորդմամբ, Չավուշօղլուն Գերմանիային կոչ է արել հրաժարվել Թուրքիայի հանդեպ բռնի մոտեցումից:
Գերմանիան հայտարարել է, որ քանի որ Թուրքիան թույլ չի տվել, որպեսզի Գերմանիայի պառլամենտի ներկայացուցիչները Ինջերլիք ռազամաբազայում հանդիպեն գերմանացի զորայիններին, Բեռլինը որոշել է քննարկել իր զորայիններին այդ ռազմաբազայից Հորդանան տեղափոխելու հարցը:
Թուրքիան այն պայմաններում է նման որոշում կայացրել, երբ Գերմանիայի պաշտոնյաները ապաստանություն են տվել Թուրքիայում իրականացված անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող մի քանի կասկածյալի:
Թուրքիայի վարչապետն ասել է.-«Գերմանիան պետք է ընտրություն կատարի Թուրքիայի հետ բարեկամության կամ հեղաշրջում կազմակերպողների միջև»:
Թուրքիան Գերմանիայից բազմիցս պահանջել է այդ երկրում հեղաշրջում կազմակերպող կասկածյալներին արտահանձնել Անկարային: