Պուտինն ու Մաքրոնը միջազգային ու տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էմանուել Մաքրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելու եւ կառավարություն ձեւավորելու կապակցությամբ։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախագահների հեռախոսազրույցի ընթացքում երկկողմանի պատրաստակամություն է հայտնվել զարգացնել ռուս-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-մարդասիրական եւ այլ բնագավառներում։
«Պայմանավորվել են համատեղ աշխատել միջազգային եւ տարածաշրջանային ակտուալ հարցերի շուրջ, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը։ Մասնավորապես ընդգծված է «նորմանդական ձեւաչափի» շրջանակում հետագա համագործակցության կարեւորությունը՝ Մինսկի համաձայնագրերի հիման վրա ներուրկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում։
News.am