Մամուլի տեսություն 19-05-2017
Մայիսի 19-ի ընտրությունները որոշելու են բոլորիս ապագան : Ապագա, որն Իրանի առջև բացելու է զարգացման ուղի
«Իրան»
Զարիֆ.«Նույնիսկ մեկ ձայնը կարող է փոխել ապագան»
Իրանի ժողովրդին նախագահական ընտրություններին մասնակցելու կոչ հղելով, ԻԻՀ-ի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Մայիսի 19-ի ընտրությունները որոշելու են բոլորիս ապագան : Ապագա, որն Իրանի առջև բացելու է զարգացման ուղի: Ընտրություններին Իրանի ժողովուրդը մասնակցելու է խուռներամ շարքերով : Իրանցիների միլիոնանոց մասնակցությունն ընտրություններին , ի տես աշխարհի ցուցադրելու Իրանի ժողովրդի ազգային միասնականությունը : Աշխարհը համոզվել է, որ Իրանի ժողովրդի հետ պետք է խոսի հարգանքի լեզվով և իրանցիների հետ հարաբերություններում, սպառնալիքը ոչ մի տեղ ու դեր չունի»:
«Եթե չլինեին չորս տարի առաջ ժողովրդի ցուցաբերած մասնակցությունը, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ապարդյուն են անցնելու և երբեք աշխարհը Ձեր ներկայացուցիչների հետ հարգալի չէր լինի: Նրանք իրանցիների հետ կխոսեին սպառնալիք ու նվաստացման լեզվով».ավելացրել է Իրանի ԱԳ նախարարն իր ուղերձում:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բոլոր իրանցիներին ՝ երկրի սահմաններից ներս, նաև արտերկրում ապրող իրանցիներին կոչ է արել մասնացել ընտրություններին: Նա բոլոր քվեարկողներին վստահեցրել է, որ նույնիսկ մի ձայնը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով, իրանցիները միասնականորեն կերտելու են իրենց պանծալի, արժանապատիվ ու փայլուն ապագան:
Ընտրությունները ՝ վիճակագրական թվերով
Ընտրություններին մասնակցության պայմանները լրացնում է 56,410,234 իրանցի:
1,350,294 հոգի ընտրություններին մասնակցում են առաջին անգամ:
Ընտրություններին մասնակցել կարող են իրանական 1378 թվականի օրդիբեհեշթի 29-ին և ավելի վաղ ծնված իրանցիները:
1,500,000 հոգի ներգրավված են ընտրությունների դիտորդական ու գործնական աշխատանքներում:
Ամենամեծ թվով ընտրատուփեր են տեղակայվել Թեհրանի, Խորասան Ռազավիի և Մազանդարանի նահանգներում:
141 քաղաքում, 752 ընտրատեղամասերում և 28 նահանգներում ընտրություններն էլեկտրոնային կարգով են անցկացվում:
Քաղաքային ու գյուխորհուրդների ընտրությունների արդյունքում, ընտրվել է 39,575 հոգի:
Աշխարի 42 երկրի ԶԼՄ-ներ լուսաբանելու են ընտրությունները:
Աշխարհի 103 երկրում բնակվող իրանցիները կարող են մասնակցել ընտրություններին:
ԱՄՆ-ում, Իրաքում, Արաբական միացյալ Էմիրություններում և Բրիտանիայում համապատասխանաբար տեղադրվել են 22,21 և 12 ընտրատութեր: Իսկ Արաբիայի և Կանադայի նման երկրներում, որոնց հետ Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունի, ընտրատեղամասեր չկան:
Արտերկում ապրում է վեց միլիոն իրանցի, որոնցից 2.5 միլիոնը լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները:
Ընտրությունների անվտանգությունն ապահովվում են 160 հազար իրավապահ ուժեր:
-----
«Շարղ»
Կանայք ՝ միջինարևելյան վերջին ճգնաժամերի գլխավոր զոհերն են
ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչ ՝ Ղոլամալի Խոշռուն կանանց համարել է միջինարևելյան ճգնաժամերի և վերջին անարդարացի շրջափակումներին հիմնականում են զոհ գնում կանայք: «Բախումներում կանանց դեմ կիրառվող բռնությունների» առանցքայնությամբ ԱԽ-ի վերջին գումարմանը, ցավ հայտնելով Միջին արևելքում ճգնաժամերի շարունակման կապակցությամբ, Խոշռուն նողկալի է գնահատել այդ ճգնաժերի տևակայումն, ավելացնելով.«Միջին արևելքում կանայք ապրում են մշտական սարսափի մեջ : Դա հետևանքն է ծայրահեղական ու ահաբեկչական խմբերի գաղափարների ու քայլերի»: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի ընդգծմամբ՝ բնականաբար կանայք են առաջինը զոհվում սպառնալիքի, վախի, քսենոֆոբիայի և ռասիզմի հետևանքով : Խոշռուն մյուս երկրների դեմ ծանր շրջափակումների սահմանումը որակել է բնակչության դեմ զանգվածային պատժամիջոցների կիրառում , որոնց համարվում են մարդկային հիմնարար իրավունքների բացահայտ ոտնահարում:
-----
tert.am
Իրանցիները նախագահական ընտրություններում կկարողանան քվեարկել 102 երկրում բացվող 310 ընտրատեղամասում
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի 12-րդ նախագահական ընտրություններում իրանցիները կարող են քվեարկել աշխարհի 102 երկրում բացվելքի 310 ընտրատեղամասում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, իրանցի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին նշել է, որ 55 ընտրատեղամաս է գործելու ԱՄՆ-ում, 21-ը` Արաբական Միացյալ Էմիրություններում, 22-ը` Իրաքում և 12-ը` Բրիտանիայում, որտեղ Իրանի քաղաքացիները կկարողանան իրենց ձայնը տալ իրենց նախընտրած թեկնածուին:
Քանի որ Կանադայում ընտրություններ անցկացնելու շուրջ բանակցություններն անարդյունք էին ավարտվել, որոշում է կայացվել կանադաբնակ իրանցիների համար մի քանի ընտրատեղամաս բացել ԱՄՆ-ի հյուսիսային սահմանի մոտ:
-----
«Ալիք»
Մխիթարյանը` Մանչեսթեր Յունայթեդի տարվա լավագույն գոլի հեղինակ
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ: Տեղեկացնում է «armsport.am»:
«Չէի կարող վրիպել, քանի որ փոխանցում էի ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ,- խմբ)»,- ասել է Մխիթարյանը մրցանակաբաշխության ժամանակ:
Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ է խփել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սանդերլենդի» հետ կայացած խաղում:
----
news.am
Մայքլ Ֆլինը խոչընդոտել է Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությանը, որը հակասում էր Թուրքիայի շահերին
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, որը հրաժարական է տվել այս տարվա փետրվարին ու ինչպես հետագայում պարզվել է ՝ փողի դիմաց Թուրքիայի շահերն էր առաջ մղում, իր հեռացումից մի քանի շաբաթ առաջ հօգուտ Անկարայի որոշում էր կայացրել։ Չինովնիկյը խոչընդոտել էր սիրիական Ռաքքա քաղաքում ԻՊ-ի դեմ գործողություն իրականացնելուն, որը ենթադրում էր ամերիկացի զինվորականների համագործակցությունը քրդերի հետ ու դրանով իսկ ձեռնտու չէր Թուրքիայի ղեկավարությանը։
Այդ իրադարձությունները տեղի էին ունեցել դեռ մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, հայտնում է Newsru –ն՝ վկայակոչելով ամերիկյան McClatchy DC պարբերականը։ Թրամփի երդմնակալությունից 10 օր առաջ նրա նախորդ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը պատմել էր ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան սիրիական քրդերի ուժերի օգնությամբ վերադարձնելու՝ Պենտագոնի ծրագրերի մասին։
Օբամայի թիմը որոշել էր Թրամփին դիմել ծրագիրը հաստատելու համար, քանի որ ենթադրվում էր, որ այն իրականացվելու է նրա նախագահության օրոք։ Սակայն Ֆլինը առանց երկմտելու Ռայսին ասել էր, որ այդ միառժամանակ հրաժարվեն այդ քայլից, այսինքն ԻՊ-ի դեմ գործողությունը մի քանի ամսով հետաձգվել էր։
«Եթե Ֆլինը նույնիսկ բացատրել էր իր պատասխանը, ապա դա չի ձայնագրվել ու հայտնի չէ, արդյոք նա անցումային թիմից որեւէ մեկի հետ խորհրդակցել էր նման որոշում կայացնելուց առաջ,- նշում է պարբերականը,- Բայց նրա դիրքորոշումը համապատասխանում էր Թուրքիայի ցանկություններին, որը դեմ է քրդական ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը , իսկ Թուրքիան Ֆլինի չհայտարարագրված հաճախորդն էր»։
Պարբերականը նշում է, որ վերջին հաշվով Թրամփը հաստատել է Ռաքքայի վերաբերյալ ծրագիրը, բայց Ֆլինին հեռացնելուց մի քանի շաբաթ հետո։
Ֆլինի հրաժարականից մեկ ամիս անց The New York Times թերթը հայտնել է, որ նա իր ղեկավարության ժամանակ լոբիստական գործունեություն էր իրականացնում հօգուտ Թուրքիայի՝ դրա դիմաց ստանալով գումար։ Դեռ մինչեւ խորհրդական նշանալվելը Ֆլինին վարձել էր թուրք ձեռներեց Էկիմ Ալպտեկինը, որը կապեր ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Իր լոբիստական գործունեության համար Ֆլինը 530 հազար դոլար է ստացել։ Նրա պայմանագիրը սպառվել է 2016-ի նոյեմբերին։
Ֆլինը միայն 2017-ի մարտին, արդեն խորհրդականի պաշտոնից հեռանալուց հետո է այդ փաստը բացահայտել ԱՄՆ ԱՆ օտարերկյա գործակալների գրանցման բաժանմունքին ներկայացրած իր հայտարարագրում։ Ըստ փաստաթղթերի ՝ Ֆլինը ստացել է 530 հազար դոլար մի աշխատանքի համար «որը կարող է մեկնաբանվել որպես գլխավորապես Թուրքիային շահերից բխող»։ Ըստ ամերիկյան օրենսդրության՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուց հրաժարվելը դաշնային հանցագործություն է»։