Հյուսիսային Կորեան հերքել է կիբեր հարձակումներին իր մասնակցության վերաբերյալ հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i62466-Հյուսիսային_Կորեան_հերքել_է_կիբեր_հարձակումներին_իր_մասնակցության_վերաբերյալ_հայտարարությունները
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի տեղակալն ուրբաթ օրը ծիծաղելի է համարել վերջին օրերին աշխարհում իրականացված կիբեր հարձակումներն այդ երկրին վերագրվելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 04:53 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հերքել է կիբեր հարձակումներին իր մասնակցության վերաբերյալ հայտարարությունները

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի տեղակալն ուրբաթ օրը ծիծաղելի է համարել վերջին օրերին աշխարհում իրականացված կիբեր հարձակումներն այդ երկրին վերագրվելը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուչի տեղակալ Կիմ Ին Ռիունգն ասել է, որ «WannaCry» անունով հայտնի վիրուսի օգնությամբ իրականացված վերջին կիբեր հարձակումների վերագրումն իր երկրին, ծիծաղելի է:

«Ծիծաղելի է այն հանգամանքը, որ ամեն անգամ երբ աշխարհում որևէ տարօրինակ դեպք է պատահում, ամերիկացիները ըստ սովորության մեծ աղմուկ բարձրացնելով արշավ են սկսում Հյուսիսային Կորեայի դեմ»,-հավելել է Կիմ Ին Ռիունգը:

Ավելի վաղ, փորձագետները հայտարարել էին, թե «WannaCry» կոչվող վիրուսի տարբերակի կոդի մի բաժինը համակարգիչները կոտրելու համար Հյուսիսային Կորեայից ղեկավարված գործողություն է եղել:

Անցած ուրբաթ օրն աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներ կիբերային հարձակման թիրախ դարձան: