Տարբեր երկրների պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են հղել Հասան Ռոհանին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ՝ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար՝ Խավիեր Սոլանան և Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինին, առանձին ուղերձներով շնորհավորել են Հասան Ռոհանիին` ԻԻՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Իրանի իսլամական հանրապետության 12-րդ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ Հասան Ռոհանին շահելով ավելի քան 23 միլիոն ձայն, վերընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հասան Ռոհանիին` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը Իրան-Ռուսաստան համագործակցության հետագա զարգացման նպատակով:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Խավիեր Սոլանան և Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինին ևս շնորհավորել են Հասան Ռոհանիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: