Մամուլի տեսություն 20-05-2017
Ռոհանին հաղթեց
«Ալիք»
Մոգերինին շնորհավորել է Ռոհանիին
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Դկտ. Հասան Ռոհանիին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Թվիթերյան իր պատգամում, Մոգերինին մասնավորապես նշել է.«Իրանի ժողովուրդն ակտիվորեն երկրի քաղաքական կյանքի մասնակիցն է դարձել : Հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ նախագահ Ռոհանիին: Եվրամիությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործման, երկկողմ գործակցության, տարածաշրջանային խաղաղության և Իրանի ժողովրդի պահանջների իրականացման կապակցությամբ»:
-----
«Իրան»
102 երկրում իրանցիները մասնակցել են ընտրություններին
Արտերկրում բնակվող իրանցիների ակտիվ ու լայնամասշտաբ մասնացությունը նախագահական ընտրություններին, հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
-----
«Շարղ»
Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը
Կրեմլը հայտարարել է .«ՌԴ-ի նախագահ ՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիայի նորընտիր նախագահ ՝ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցում, քննարկվել են երկկողմ հարաբերությունները»: Կրեմլի պաշտոնական տեղեկացմամբ, հեռախոսազրույցում, երկու երկրի նախագահները համաձայնության են եկել տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի շուրջ ՝ ներառյալ ահաբեկչության դեմ մղվող պայքարի:
Իսկ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Մարիա Զախարովան հայտնել է Սերգեյ Լավրովի և դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները հրապարակելու իր երկրի պատրաստակամության մասին:
-----
«Ռեսալաթ»
Հունաստանում բողոքի ակցիաները շարունակվում են
Տնտեսական ճգնաժամի հետևանքով Հունաստանում շարունակվում են հանրային բողոքի ակցիները: Հույն թոշակառուները փողոց են դուրս եկել: Աթենքում խորհրդարանի շենքի մոտ 15 հազար հոգի առանձնանալով խաղաղ ցուցարարների շարքերից, ոստիկանության կողմը շշեր են նետել: Առանց միջազգային վարկատուների օգնության, հունաստանի կառավարությունն անկարողէ վճարել իր պարտքերն ու աշխատավարձերը : Վարչապետ ՝ Ցիպրասը հույսեր է կապել 300 հոգանոց խորհրդարանի պատգամավորների հետ , որտեղ իր կուսակցությունն ընդամենը երեք ավելի ձայներով, համարվում է մեծամասնական: Ամեն դեպքում, բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ հույն պետայրերը շարունակում են ձախողել երկրի ֆինանսական ճգնաժամի կարգավորման գործում:
-----
«Շարղ»
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ
Վաշինգտոնում Թուրքիայի դեպանը Պետդեպարտամենտ է կանչվել՝ այդ երկրի նախագահի ԱՄՆ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին բացատրություններ ներկայացնելու համար: ԱՄՆ-ին խստորեն մտահոգում է Էրդողանի թիկնապահների և Վաշինգտոնում ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքները: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 11 հոգի:
-----
news.am
NY Times․Էրդողանը Թրամփից չի ստացել իր ակնկալածը
Էրդողանը Թրամփից չի ստացել իր ակնկալածը։ Այս մասին գրում է New York Times-ը ՝ Վաշինգտոն Թուրքիայի նախագահի այցելության արդյունքներով։ Հոդվածում ասվում է․
«Էրդողանը Թրամփի հետ հանդիպման է եկել՝ հույս ունենալով ապահովել շրջադարձային կետ երկկողմանի հարաբերություններում։ Բայց սիրիական հարցն ու ԻՊ-ի դեմ պայքարը նրան հանգիստ չեն տալիս։ Եվ այս հարցերում կողմերը համաձայնության չեն հանգում՝ նրա ոչ իրատեսական պահանջների պատճառով։
Էրդողանի այցելությունը երկար կհիշեն ոչ թե Սպիտակ տանը կայացած արարողություններով, այլ նրանով, որ նրա կողմնակիցներն ու թիկնապահները ծեծում էին Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին։ Ոստիկանությունն այդ հարձակումն անվանել է դաժան, իսկ Պետդեպարտամենտը՝ անթույլատրելի բռնություն խոսքի ազատության հանդեպ։ Մի քանի հանրապետական կոնգրեսականներ Թուրքիայից ներողություն են պահանջել։
Պատախանատուներին հայտնաբերելը բարդ կլինի՝ Էրդողանն ու նրա թիկնապահները արդեն տուն են վերադարձել։ Իսկ ահա նախագահ Թրամփը արտասովոր հանգստություն է դրսեւորել։ Դրա համար էլ հիմա ավելի կարեւոր է ցույց տալ, որ ԱՄՆ-ն հետեւում է օրենքներին։
Եթե խոսենք երկու առաջնորդների բանակցությունների մասին, ապա Էրդողանը պահանջել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի աջակցել քրդերին։ Բայց Թրամփն արդեն հաստատել է նրանց զինելու ծրագիրը, որպեսզի նրանք օգնեն գրավել Ռաքքան։ Թուրքիան համարում է, որ սիրիական YPG-ի քրդերին անհնար է զանազանել Քրդական բանվորական կուսակցությունից։ Ամերիկացիներն էլ ի պատասխան նշում են, որ քրդերը լավագույն մարտիկներն են, ու Ռաքքայի գրավումը առանց նրանց անհնար է։
Էրդողանը, գուցե, կարծում էր, որ իրեն կհաջողվի համոզել փոփոխական Թրամփին։ Դրանից էին վախենում նաեւ որոշ ամերիկացի չինովնիկներ։
ԱՄՆ-ն հրաժարվում է նաեւ առանց դատի ու դատաստանի արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին։ Իսկ Թուրքիան դեռ չի ներկայացրել հանցակազմ, որի հիման վրա հնարավոր կլիներ հետաքննություն սկսել։
Ցույց տալու համար, որ Թուրքիան դժգոհ է այցելության արդյունքներից, Անկարան կոչ է արել ԻՊ-ի դեմ կոալիցիայում փոխել ԱՄՆ-ի համակարգողին՝ Բրետ Մակ- Գուրկին, նաեւ սպառնացել է պատասխան հարվածներ հասցնել «ոչ մեկի հետ չխորհրդակցելով», եթե իր վրա հարձակվեն սիրիական քրդերը։ Դրա համար էլ շրջադարձային կետը հարաբերություններում, որին այդքան սպասում էին, շատ հեռու է թվում»։