Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ամենացածր մակարդակին
https://parstoday.ir/hy/news/world-i62536-Թրամփի_վարկանիշը_հասել_է_ռեկորդային_ամենացածր_մակարդակին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ ընկել է՝ հասնելով նվազագույն ցուցանիշին 2017 թվականի հունվարի երդմնակալության արարողությունից ի վեր: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անց է կացրել «Reuters» լրատվական գործակալությունը: Այս մասին գրում է «Regnum»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 13:55 Asia/Tehran
  • Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ամենացածր մակարդակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ ընկել է՝ հասնելով նվազագույն ցուցանիշին 2017 թվականի հունվարի երդմնակալության արարողությունից ի վեր: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անց է կացրել «Reuters» լրատվական գործակալությունը: Այս մասին գրում է «Regnum»-ը:

 

Համաձայն տվյալների՝ այսօրվա դրությամբ Սպիտակ տան ղեկավարի գործունեությունը ողջունում է հարցվածների ընդամենը 38%-ը, չի ողջունում՝ 56%-ը: Հարցվածների 6%-ը չի կարողացել կոնկրետ գնահատական տալ ԱՄՆ նախագահի գործողություններին:

Հետազոտության հեղինակները նշում են այդ թվում նաև Թրամփիին ցուցաբերվող աջակցության անկման մասին իր համախոհների շրջանում՝ Հանրապետական կուսակցության անդամների: Հարցման արդյունքների համաձայն՝ նրանց 23%-ը չի ողջունում պետության ղեկավարի գործողությունները:

Հարցումն անց է կացվել մայիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

 

operativ.am/