Շվեդիան դադարեցրել է Ասանժի գործով հետաքննությունը
https://parstoday.ir/hy/news/world-i62538-Շվեդիան_դադարեցրել_է_Ասանժի_գործով_հետաքննությունը
«WikiLeaks»-ի հիմնադրի մայրը՝ Ջուլիանա Ասանժը, ով ապրում է Ասվտրալիայում, կոչ է արել վարչապետ Մալքոլմ Թերնբուլին ճնշում գոծադրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլ տան Ասանժին Էկվադոր տեղափոխվել: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 14:03 Asia/Tehran
  • Շվեդիան դադարեցրել է Ասանժի գործով հետաքննությունը

«WikiLeaks»-ի հիմնադրի մայրը՝ Ջուլիանա Ասանժը, ով ապրում է Ասվտրալիայում, կոչ է արել վարչապետ Մալքոլմ Թերնբուլին ճնշում գոծադրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլ տան Ասանժին Էկվադոր տեղափոխվել: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:

 

«Ես պաշտոնապես կոչ եմ անում Մալքոլմ Թերնբուլին, պահել իրեն որպես վարչապետ և պաշտպանել իր երկրի քաղաքացուն: Ես ցանականում եմ, որ նա ճնշում գործադրի Մեծ Բրիտանիայի կառավարության վրա, որպեսզի առանց խոչընդոտների Ասանժը տեղափոխվի Էկվադոր», - ասել է Ասանժի մայրը:

Մայիսի 19-ին Շվեդիան դադարեցրել է Ասանժի գործով հետաքննությունը: Նա մեղադրվում էր բռնաբարության մեջ: Լոնդոնի ոստիկանությունը զգուշացրել է, որ եթե Ասանժը դեսպանատան տարածքը լքի, կձերբակալվի:

operativ.am/