Հյուսիսային Կորեայում փորձարկված հրթիռները պատրաստ են ռազմական օգտագործման համար
https://parstoday.ir/hy/news/world-i62640-Հյուսիսային_Կորեայում_փորձարկված_հրթիռները_պատրաստ_են_ռազմական_օգտագործման_համար
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հաստատելով այդ երկրի կողմից միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռի փորձարկման լուրը հայտարարեց, որ այս սպառազինական համակարգը պատրաստ է տեղակայման ու ռազմական օգտագործման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2017 03:27 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայում փորձարկված հրթիռները պատրաստ են ռազմական օգտագործման համար

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հաստատելով այդ երկրի կողմից միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռի փորձարկման լուրը հայտարարեց, որ այս սպառազինական համակարգը պատրաստ է տեղակայման ու ռազմական օգտագործման համար:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ փորձարկված հրթիռը «Փոքոք Սանգ 2» տեսակի է, որ աշխատում է կարծր վառելիքով և կարող է անմիջապես արձակվել:

Հաղորդման համաձայն հիշյալ հրթիռը թիրախը դիպուկ հարվածելու բարձր կարողություն ունի:

Հյուսիսային Կորեան կիրակի օրը բալիստիկ  հրթիռ արձակեց Ճապոնիայի ծովի ուղղությամբ:

Հրթիռային  փորձարկումից հետո ՄԱԿ-ը հայտարարեց, որ հարցը քննարկելու համար արտահերթ նիստ է գումարելու:

Փխենյանը բազմիցս ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքներն, այդ երկիրն իր հերթին շարունակելու է իր ռազմական հզորության և նախաձեռնող հարձակման դիմելու կարողության ընդլայնումը: