ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հակաիրանական համատեղ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i62702-ԱՄՆ_ի_և_Սաուդյան_Արաբիայի_հակաիրանական_համատեղ_հայտարարությունը
Համատեղ հայտարարություն տարածելով, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան Իրանի իսլամական հանրապետությունից պահանջել են դադարեցնել տարածաշրջանային միջամտությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2017 08:19 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հակաիրանական համատեղ հայտարարությունը

Համատեղ հայտարարություն տարածելով, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան Իրանի իսլամական հանրապետությունից պահանջել են դադարեցնել տարածաշրջանային միջամտությունները:

Երկուշաբթի  օրը, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի տարածած կեղծ հայտարարության մեջ ընդգծվել է Իրանի հետ միջուկային համաձայնության որոշ կետերի վերանայման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան անհիմն կերպով Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք են ներկայացրել` ուղղված միջազգային անվտանգության դեմ:

Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ռեժիմի քաղաքականությունները վտանգել են տարածաշրջանի անվտանգությունը և նրանց տեղաշարժերը նպաստել են տարածաշրջանում ահաբեկչության, բռնության ու սպանությունների տարածմանը:

Հրթիռային հարցում Իրանը բազմիցս ընդգծել է, որ ԻԻՀ ռազմական կարողությունների զարգացումը կանխարգելիչ է և այդ ծրագրի շարունակման, տարբեր հրթիռներ կառուցելու և փորձարկելու համար Իրանը որևէ մեկից թույլտվություն չի ստանալու:

Լիբանանի Հեզբոլլահը ժողովրդի աջակցությամբ ծառայում է երկրի ազգային շահերի ապահովմանը և միշտ Իսրայելի ռեժիմի հարձակումներից պաշտպանել է Լիբանանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: