Մամուլի տեսություն 23-05-2017
Իրանահայությունը կնայի Ձեզի և Ձեր իմաստուն ղեկավարության միշտ խոր սիրով ու վստահությամբ։
Այսօր Իրանի մամուլը հանգամանորեն անդրադարձել է նախագահական ընտրություններում հաղթելուց հետո , Հասան Ռոհանիի տված առաջին մամուլի ասուլիսին: Օրաթերթերը և տարբեր ԶԼՄ-ներ նախագահի ելույթի որոշակի հատվածներն են ընտրել տվյալ թեման խորագրելու համար:
Ռոհանի.«Ազգային միասնությունն ու համերաշխությունն էր Իրանի ընտրությունների պատգամը»
Սա էր նախագահ Հասան Ռոհանիի գլխավոր պատգամը:
«Արմանե էմրուզ»
Ռոհանի.«Ամուր կանգնելու ենք»
«Էբթեքար»
Ժողովրդի հետ վարվենք ընտրություններին նախորդող մեկ շաբաթվա նման
«Էթելաաթ»
Պանծալի Իրանի կերտելու համար, պետք է օգնենք մեկը մյուսիս
«Թաադոլ»
Կառավարության կազմը երիտասարդացվելու է
«Թաֆահոմ»
Իմ ողջ ջանքերն գործի եմ դնելու ՝ խոստումներս իրականացնելու համար
«Ֆարհիխթեգան»
Քվեատուփը ՝ զենքի փոխարեն
«Ֆորսաթե էմրուզ»
Մինչև 1400 թվականն աղքատությունը բացարձակապես վերանալու է
«Ղանուն»
Ժողովուրդը «ՈՉ» ասաց թվացյալ եկամուտներին
-----
«Ալիք»
Արամ Վեհափառը շնորհավորել է Հանրապետության նախագահին
Նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկսը շնորհավորական գիր է հղել հանրապետության նախագահ՝ Հասան Ռոհանիին:
Վեհափառ Հայրապետի շնորհավորական գրում մասնավորապես նշված է.
«Ուրախութեամբ իմացանք Ձեր վերընտրութիւնը որպէս նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Արդարեւ, Ձեր վերընտրութիւնը պերճախօս վկայութիւն մըն է Ձեր անձին նկատմամբ Իրանի ժողովուրդին ունեցած սիրոյն, վստահութեան ու ակնկալութեան։
Նախագահական Ձեր նախորդ շրջանին Դուք փաստեցիք Ձեր գերազանց կարողութիւնը՝ դիմագրաւելու եւ յաջողութեամբ գլուխ հանելու Իրանի պատմութեան դժւարին հանգրւանի մը Ձեր առջեւ դրւած մարտահրաւէրները եւ խոչընդոտները, զերծ պահելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բոլոր տեսակի վտանգներէ, ինչպէս նաեւ հաստատեցիք Իրանը որպէս շրջանային գերհզօր պետութիւն։
Իրանահայութիւնը կը նայի Ձեզի եւ Ձեր իմաստուն ղեկավարութեան միշտ խոր սիրով ու վստահութեամբ։
Կրկին անգամ, պարոն նախագահ, կը շնորհաւորենք Ձեզ եւ կը մաղթենք Ձեզի յաջողութիւն եւ առողջութիւն եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ամենայն բարիք եւ բարգաւաճում»:
Իրանի նախագահի պաշտոնում վերտնտրվելու կապակցությամբ, Դկտ. Ռոհանիին շնորհավորել է նաև Իրանի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ ՝ Սարգիս եպս. Դավթյանը:
-----
news.am
Ֆրանսիան ուզում է Իրանի հետ քաղաքական երկխոսություն զարգացնել
Ֆրանսիան ուզում է Իրանի հետ քաղաքական երկխոսություն զարգացնել՝ հույս ունենալով կարգավորել տարածաշրջանային ճգնաժամերը, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, փոխանցում է Reuters-ը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը «քաղաքական երկխոսություն է զարգացնելու, որը պետք է դառնա տաածաշրջանային ճգնաժամերի լուծման բաղադրիչը», հայտնել է նախարարությունը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Փարիզը համաձայն է Իրանին մեկուսացնելու մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին։
Սաուդյան Արաբիա իր պաշտոնական այցի ընթացքում Թրամփը Իրանն անվանել է Մերձավոր արեւելքում զինյալների ֆինանսավորման ու աջակցության առանցքային աղբյուրը, շեշտելով ԱՄՆ կոշտ դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատասխանել է, որ Մերձավոր արեւելքում կայունությունը անհնար կլինի առանց Իրանի օգնության։
-----
armlur.am
Եվրոպայի քաղաքական ճշգրտմանը սպասելիս. բախվում է նույն պարադոքսին
Վերջապես որոշվեց Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը: Այս երկրի քաղաքական կյանքում իր էությամբ աննախադեպ ընտրարշավը եզրափակվեց՝ թեկնածուներ Էմանուել Մակրոնի եւ Մարին Լը Պենի միջեւ ընտրություն կատարած ընտրողին լուրջ դիլեմայի առաջ կանգնեցնելով: Նշյալ թեկնածուներից ով էլ ընտրվեր նախագահ, Եվրոպայում քաղաքական հարաբերությունների տրամաբանության վճռական փոփոխությունը այլեւս կայացած փաստ պիտի համարել: Դեռեւս նախագահական ընտրություներից առաջ թեկնածուների միջեւ անցկացված բանավեճում Լը Պենն իր՝ արդեն նախկին մրցակցին համարել էր անհաղորդ աչքերով մի բանկիր, որի հաղթանակի դեպքում Ֆրանսիայի նախագահ է դառնալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Լը Պենը սրամտորեն նկատել էր, որ այսպես թե այնպես Ֆրանսիան կին նախագահ էր ունենալու, որը կլինի կա՛մ ինքը, կա՛մ Մերկելը: Եվ այժմ արդեն, երբ հստակ է, որ Մակրոնը ԵՄ-ն ամրապնդելու քաղաքականություն է վարելու, այս պնդումը ավելի քան արդիական է դառնում: Մակրոնի ընտրվելով ակնհայտորեն կամրապնդվի Ֆրանսիա-Գերմանիա տանդեմը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության: Այսպիսի պատկեր հիմնավորվել էր դեռ ԵՄ-ի ստեղծման օրերին, որի ջահակիրը Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլն էր: Այսօր Բրիտանիան անցնում է մրցակցության հարթակին, իսկ Մակրոնի նախագահությունը անխուսափելիորեն բարդացնելու է Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելու գործընթացը: Հայտնի փաստ է, որ դրա համար Բրիտանիան առնվազն 60 միլիարդ եվրո պետք է վճարի: Եթե Լը Պենը նախագահ դառնար Ֆրանսիայում, ապա այդ գումարը հաստատապես ավելի պակաս էր լինելու, իսկ գործընթացը շատ հեշտ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Ֆրանսիան այդ գործընթացում հաջորդն էր լինելու: Իսկ ահա այժմ Մակրոնն ու Մերկելը պարզապես օր ու արեւ չեն տալու Բրիտանիան ԵՄ-ի առջեւ նրա պարտավորությունները կատարելու պարտադրանքով: Բացի ֆինանսական պարտավորություններից՝ Բրիտանիան շատ ավելի լուրջ խնդիրներ է ունենալու Մակրոնի, Գերմանիայի ու ԵՄ-ի պաշտոնյաների հետ սոցիալ-տնտեսական պայմանագրերի նորովի կնքման բանակցություններում, ինչից կախված կլինի Բրիտանիայի տնտեսական հետագա զարգացումն ու հարաբերությունները մայրցամաքի հետ: Այս առումով էլ չափազանց խորհրդանշական է, որ Մակրոնը իր հաղթական ելույթին ընդառաջ ամբիոնին մոտեցավ ԵՄ-ի պաշտոնական հիմնի ուղեկցությամբ:
Ն. Հովսեփյան
------
«Շարղ»
Բրազիլիայի ժողովուրդը նախագահի հրաժարականն է պահանջում
Բրազիլացի բողոքարարները նախագահից պահանջել են հրաժարվել իր պաշտոնից: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Բրազիլիայի նախագահ ՝ Միշել Տեմերի դեմ ցույցերն այնպիսի հանգամանքներում են տեղի ունենում, երբ նա մեղադրվել է կոռուպցիայի մեջ , ինչի հետևանքով թուլացել են երկրի տնտեսական ճգնաժամին վերջ դնելուն ուղղված կառավարության քայլերը:
-----
«Համշահրի»
Սաուդցիների հետ Թրամփի գործակցությունից դժգոհ են նույիսկ ամերիկացիները
ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած ուղևորությունը և Ռիադում արաբա-իսլամական երկրների 50 ղեկավարների հետ նրա հանդիպումը զայրացրել է ամերիկացիներին: Արևմտյան ԶԼՄ-ները քննադատել էին Թրամփին ՝ հենց առաջինն Արաբիա ուղևորվելու համար : Այդ նույն լրատվամիջոցները քննադատում են Թրամփին ՝ արաբական երկրներին աջակցելու և հակաիրանական քայլերը շարունակելու համար:
Մինչ Սպիտակ տուն մտնելը, Թրամփը եղել է Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների գլխավոր ընդդիմադիրը: Քարոզարշավի ժամանակ, նա Բարաք Օբամային էր քննադատում , մեղադրում էր Արաբիային այն բանի համար, որ ԱՄՆ-ից անվճար ծառայություն է ստանում: Իր ելույթներում, Թրամփը բազմիցս Արաբիային էր ներկայացրել 11-սեպտեմբերյան հարձակումների հեղինակը:
Ամերիկացիներն այսօր ասում են, որ Թրամփը շարունակում է Բուշի ճանապարհը : Նա ոչ միայն «Շքեղ երկիր» է անվանել Արաբիան, այլև «բռնապետների» հետ միասին սուսերով պար է պարել:
-----
«Շարղ»
NATO-ի գլխավոր քարտուղարը բանակցել է Գերմանիայի և Թուրքիայի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարում Գերմանիայի և Թուրքիայի հետ ՝ Ինջերլիքի ավիաբազայի հետ կապված հակամարտության հարցով: Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՝ Յանս Ստոլտենբերգն ասել է.«Ինտենսիվ աշխատանք է տարվում Ինջերլիքի ավիաբազայի խնդրի հետ կապված» նա ասել է , որ ի դեպ չի կարող պատասխանել ավիաբազայից գերմանացի ուժերի հավանական դուրսբերման և այլ հավանականությունների ու ենթադրությունների մասին հարցերին :