Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետին առաջին շարքում հայտնվելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i62890-Թրամփը_կոպտորեն_հրել_է_Մոնտենեգրոյի_վարչապետին_առաջին_շարքում_հայտնվելու_համար
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը նույնիսկ չի նկատել, ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդող  համատեղ լուսանկարվելուց առաջ, հայտնում է Корреспондент-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2017 07:03 Asia/Tehran
  • Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետին առաջին շարքում հայտնվելու համար

Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը նույնիսկ չի նկատել, ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդող  համատեղ լուսանկարվելուց առաջ, հայտնում է Корреспондент-ը:

«Իրականում ես դրա վրա ուշադրություն չէի դարձրել: Ավելի ուշ տեսա սոցցանցերում արձագանքները: Ակնհայտորեն եղել է միանգամայն անվնաս իրավիճակ, և ես ուրիշ ոչինչ չեմ տեսնում», - ասել է Մարկովիչը:

Մարկովիչը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ի նախագահի համար բնական է առաջին շարքում լինելը»:

Սպիտակ տունն իր հերթին այս կապակցությամբ հայտարարել է, որ լուսանկարվելու համար ղեկավարների դիրքերի բաշխումը նախապես էր արվել, իսկ Թրամփն ուղղակի զբաղեցրել է իր տեղը:

rmedia.am/arm/