Մանչեսթերի ահաբեկիչը հարձակումը ծրագրել է 1 տարվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/world-i62892-Մանչեսթերի_ահաբեկիչը_հարձակումը_ծրագրել_է_1_տարվա_ընթացքում
Մանչեսթերի ահաբեկչությունն իրագործած Սալման Աբեդին, ինչպես ենթադրվում է, հարձակումը նախատեսել է առնվազն մեկ տարվա ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Times»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2017 07:08 Asia/Tehran
  • Մանչեսթերի ահաբեկիչը հարձակումը ծրագրել է 1 տարվա ընթացքում

Մանչեսթերի ահաբեկչությունն իրագործած Սալման Աբեդին, ինչպես ենթադրվում է, հարձակումը նախատեսել է առնվազն մեկ տարվա ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Times»-ին:

Թերթի տվյալներով՝ 22-ամյա Աբեդին բանկում հաշիվ է բացել 12 ամիս առաջ: Նա օգտվել է այդ քարտից մեխեր և պտուտակներ գնելու համար, որոնք հետո օգտագործել է պայթուցիկ սարքը պատրաստելու գործընթացում:

Ինչպես հաղորդել է աղբյուրը, որպեսզի կասկածների տեղիք չտա, ահաբեկիչը, տվյալներ չունենալով, առնվազն երկու առանձին ուղևորություններ է կատարել, որոնց ընթացքում նյութեր է գնել Մանչեսթերի շրջանի խանութներից;

Նշվում է, որ ուղևորությունները կատարվել են Լիբիա այցից առաջ՝ ապրիլ ամսվա կեսերին:

operativ.am/