Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ելքը բանակցությունն է
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը կարևորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը բանակցությունների միջոցով:
Թրենդ լատվական գործակալության հաղորդմամբ՝ Երևանում ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Մաք Ալիստերն ասել է.«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և ճգնաժամի կարգավորման միակ ելքը բանակցություն է»:
«Չնայած, որ արդեն իսկ շատ են ձգձգվել այս բանակցությունները, սակայն խաղաղ կարգավորման միջոցները Հայաստանի և Ադրբեջանի օգտին են»․ հավելել է Մաք Ալիստերը:
Ցավ հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունների շարունակման կապակցությամբ, ԵԽ-ի նա հայտարարել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նույնպես ԵՄ-ի գերակայություններից է»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ղարաբաղի շրջանը և հարակից 7 շրջկենտրոնների հսկողությունը անցել է Հայաստանին: