Ռուսաստանին անհանգստացնում է ՆԱՏՕ-ի բյուջեի ավելացումը
«Իզվեստիա« օրաթերթի հաղորդման համաձայն՝ Բրյուսելում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն մտահոգություն է հայտնել 2018 թ.-ին ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի 40 տոկոսով ավելացնելու մասին:
Ռուս դիվանագետն ասել է , որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը 2018 թ.-ին 4 միլիարդ 880 միլիոն դոլարով ավելացնելու է «ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներին հանգստացնելու» անվան ներքո նախագծի բյուջեն և այս խնդիրը մտահոգում է Ռուսաստանին:
Գրուշկոյի կարծիքով, այս քայլը նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է ավելի շատ զորուժ տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:
Նա կասկածելի է համարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային դաշինքի միանալու մասին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ընդունած որոշումը:
Նշելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային դաշինքի միանալու մասին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բրյուսելում ավարտվեց ՆԱՏՕ-ի դաշինքի համաժողովը: