G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունն ահաբեկչության դեմ պայքարի առանցքի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i62960-g7_ի_գագաթնաժողովի_եզրափակիչ_հաղորդագրությունն_ահաբեկչության_դեմ_պայքարի_առանցքի_շուրջ
Աշխարհի արդյունաբերական 7 երկրների G7-ի ղեկավարներն Իտալիայի Սիցիլիա քաղաքում գումարված գագաթնաժողովի ուրբաթ օրվա նիստի ավարտին Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման լույսի ներքո ահաբեկչության ու բռնարարքների դեմ պայքարի վերաբերյալ հաղորդագրություն հրապարակեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2017 03:09 Asia/Tehran
  • G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունն ահաբեկչության դեմ պայքարի առանցքի շուրջ

Աշխարհի արդյունաբերական 7 երկրների G7-ի ղեկավարներն Իտալիայի Սիցիլիա քաղաքում գումարված գագաթնաժողովի ուրբաթ օրվա նիստի ավարտին Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման լույսի ներքո ահաբեկչության ու բռնարարքների դեմ պայքարի վերաբերյալ հաղորդագրություն հրապարակեցին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի ու Կանադայի ղեկավարներն այս նստաշրջանի ավարտին դատապարտեցին ահաբեկչության բոլոր տեսակներն ու դրսևորումները:

Հաղորդագրությունը ստորագրած ղեկավարներն ընդգծելով այն կետը, որ անկախ երկրից,ազգությունից ու հավատքից ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց ազդեցության տակ են առել G7-ի անդամ երկրներին ու աշխարհի տարբեր տարածաշրջանները, դրա դեմ պայքարը համարեցին խմբի անդամների գլխավոր գերակայությունը: Նրանք  հայտարարեցին, որ միավորվում են` իրենց քաղաքացիների անվտանգության, արժեքների ու կյանքի պաշտպանության հարցում:

G7-ի խմբի ղեկավարները կենտրոնանալով ահաբեկիչների կողմից ինտերնետի չարաշահման, արևմտյան երկրների քաղաքացի ահաբեկիչների վերադարձի ու ահաբեկչական խմբերի ֆինանսավորման հարցերի վրա և ընդգծելով այդ կապակցությամբ սպառնալիքների դեմ պայքարում  իրենց համագործակցությունը, համաձայնությա եկան, որպեսզի այդ խմբի նախարարների մակարդակով նիստ գումարվի:

Եվրոպացի ահաբեկիչների իրենց երկիր վերդառնալու հարցը G7-ի ղեկավարներին ու հատկապես Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին մտահոգող գլխավոր հարցերից էր:

Պաշտոնական հաղորդումների համաձայն` եվրոպական երկրների հազարավոր քաղաքացիներ ԻԼԻՊ-ին միանալու համար մեկնել են Միջին Արևելք ու նրանց գրեթե կեսը վերադարձել են իրենց երկրները: