ՌԴ ԱԳՆ.«Մեծացել է ՆԱՏՕ-ի պատերազմական սպառնալիքը»
https://parstoday.ir/hy/news/world-i62986-ՌԴ_ԱԳՆ._Մեծացել_է_ՆԱՏՕ_ի_պատերազմական_սպառնալիքը
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու նպատակով ՆԱՏՕ-ի ջանքերը պատճառ են դարձել, որ ավելի մեծանա պատերազմի և բախումների սպառնալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2017 08:42 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ.«Մեծացել է ՆԱՏՕ-ի պատերազմական սպառնալիքը»

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու նպատակով ՆԱՏՕ-ի ջանքերը պատճառ են դարձել, որ ավելի մեծանա պատերազմի և բախումների սպառնալիքը:

Ֆրանս Պրես-ի հաղորդման համաձայն` ՌԴ ԱԳՆ-ը մի հաղորդագրություն տարածելով հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը և իր զորուժը տեղակայել է Արևելյան Եվրոպայի տարածում, հետևաբար այս քայլը կարող է ազդել պատերազմի հրահրման վտանգի մեծացմանը Եվրոպայում:

Հաղորդագրությունում նշված է.-«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են նվազագույն մակարդակի»:  

Ռուսաստանին դիմակայելու նպատակով ՆԱՏՕ-ն իր զորուժը տեղակայել է Լեհաստանում և Բալթտյան երկրներում: Մայիսի 25-ին Բրյուսելում ավարտվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համաժողովը: