ՌԴ ԱԳՆ.«Մեծացել է ՆԱՏՕ-ի պատերազմական սպառնալիքը»
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու նպատակով ՆԱՏՕ-ի ջանքերը պատճառ են դարձել, որ ավելի մեծանա պատերազմի և բախումների սպառնալիքը:
Ֆրանս Պրես-ի հաղորդման համաձայն` ՌԴ ԱԳՆ-ը մի հաղորդագրություն տարածելով հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը և իր զորուժը տեղակայել է Արևելյան Եվրոպայի տարածում, հետևաբար այս քայլը կարող է ազդել պատերազմի հրահրման վտանգի մեծացմանը Եվրոպայում:
Հաղորդագրությունում նշված է.-«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են նվազագույն մակարդակի»:
Ռուսաստանին դիմակայելու նպատակով ՆԱՏՕ-ն իր զորուժը տեղակայել է Լեհաստանում և Բալթտյան երկրներում: Մայիսի 25-ին Բրյուսելում ավարտվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համաժողովը: