G7-ի երկրներն ընդունել են ՌԴ հետ երկխության կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i62988-g7_ի_երկրներն_ընդունել_են_ՌԴ_հետ_երկխության_կարևորությունը
«Մեծ յոթնյակի» երկրներն ընդունել են Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը միջազգային հիմնական ճգնաժամերի կարգավորման որոնման ու մշակման համար: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2017 09:23 Asia/Tehran
  • G7-ի երկրներն ընդունել են ՌԴ հետ երկխության կարևորությունը

«Մեծ յոթնյակի» երկրներն ընդունել են Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը միջազգային հիմնական ճգնաժամերի կարգավորման որոնման ու մշակման համար: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն:

Դիվանագետն ընդգծել է, որ դա չի նշանակում Ռուսաստանի նկատմամբ ճնշման թուլացում՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, որը, Ալֆանոյի խոսքով, ստիպել է «յոթնյակի» երկրներին տարբեր ձևաչափերի սահմանափակումներ մտցնել:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանը G7-ի 2016 թվականի գագաթաժողովից հետո ոչինչ չի արել, ինչը թույլ կտար փոխել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը: 

lratvakan.am